«Հետհեղափոխական էյֆորիա». երիտասարդ աղջիկը Despacito երգը նվիրում է Փաշինյանին

Հայաստանում հայտնի երաժիշտ Լուիս Ֆոնսի հայտնի Despacito երգի հիման վրա երգ են նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Տեսանյութը, որում աղջիկը «հեղափոխական» կրկներգով երգում է այս երգը, ֆեյսբուքյան իր էջում տարածել է օգտատեր Ռուբեն Մուրադյանը։ 22 ժամվա ընթացքում այն դիտել են 16 000 անգամ։

«Մենք պայքարել ենք հաղթանակի համար, մեր հաղթանակը դու ես, Նիկոլ։ Մենք քո ստեղծած երկրում ենք ուզում ապրել ու միայն լավն ենք սպասում քեզանից»,–մոտավորապես այս կոնտեքստում ոգևորված երգում է երիտասարդ աղջիկը։

Կրկներգում, իհարկե, նա կիրառում է «թավշյա հեղափոխության» խորհրդանշական բառերից մեկը` «դուխով»։

Վերջում նա հույս է հայտնում, որ Փաշինյանը կարդարացնի իրենց բոլոր սպասումները։

(Visited 253 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: