Այսպես անում են էլիտար ռեստորաններում. 11 հնարք, որոնք մրգերը երկար ժամանակ թարմ կպահեն

Սառնարանում մթերքները պահելու ձևը

1. Բուլղարական պղպեղ

Ամեն պղպեղն առանձին փաթաթիր թղթե անձեռոցիկով:

2. Ելակ

Ելակի ամանի տակ մի քանի անձեռոցիկ դիր:

3. Սմբուկ

Պետք է պահել սառնարանում՝ շարելով մի շարքով և պարկացուով ծածկելով: Սմբուկը թարմ է մնում մեկ ամսից ոչ ավել:

4. Վարունգ

Բանջարեղենի մասում վարունգն առանց խնդրի պահվում է 3-4 օր: Այդ ժամկետը մինչև 10 օր երկարաձգելու համար բավարար է վարունգը տեղավորել պոլիէթիլենային տոպրակի մեջ (տոպրակը չի կարելի փակել) և ծածկել խոնավ թանզիֆով:

5. Լոլիկ

Պետք է պահել բանջարեղենի բաժնում: Վրայից կոթեր դնելով և ամեն շերտի վրա թուղթ դնելով՝ կկարողանաս պահպանման ժամկետը երկարաձգել մինչև 10 օր:
6. Գազար
Պահպանման ժամկետը մինչև 14 օր երկարաձգել կարելի է սովորական ջրով: Մաքուր տարայի մեջ հեղուկ լցրու և մեջը դիր լվացած գազարը:

7. Բողկ

Կարելի է պահպանել մինչև 7 օր: Պետք է պոլիէթիլենային կափարիչով մաքուր ապակե տարա և մի քիչ ջուր պատրաստել: Նախ՝ ապակե տարայի մեջ 2 ճ/գ ջուր լցրու, հետո դիր բանջարեղենը և կափարիչով փակիր տարան:

8. Ավոկադո

Եթե չհասած է, դիր թղթե տոպրակի մեջ և թող մի քանի օր հասնի սենյակային ջերմաստիճանում: Երբ հասնի, դիր փակվող տոպրակի մեջ, ապա՝ սառնարան:

9. Ծնեբեկ

Թարմ ծնեբեկը դիր ջրով բաժակի մեջ, հետո՝ սառնարան:

10. Բրոկոլի և ծաղկակաղամբ

Թարմ բանջարեղենը դիր ջրի մեջ, ծածկիր խոնավ սրբիչով: Մի մոռացիր ջուրը պարբերաբար փոխել:

11. Նեխուր

Պահիր սառնարանում՝ կերակրի փայլաթիթեղով փաթաթված:

Понравилась статья? Поделиться с друзьями: