Եղինջի բուժիչ հատկությունները

Բույս, որը հարուստ է A, B, C, E վիտամիններով, հանքանյութերով, այդ թվում՝ մագնիումով, ցինկով, երկաթով, կալցիումով։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այն օգտագործվում է ռեսպիրատոր հիվանդությունների դեպքում, օգնում է ամրացնել իմունային համակարգը։

Կանխարգելում է վարակների առաջացումը։ Ամեն օր եղինջով թեյի օգտագործումը կօգնի մաքրել օրգանիզմը, կանխարգելել երիկամներում քարերի առաջացումը։

Վերականգնում է մաշկը։ Եղինջը սովորաբար օգտագործվում է մաշկի վերին շերտի մաքրման համար, օգնում կանխարգելել ալերգիան, բշտիկների առաջացումը։ Եղինջի թուրմն օրվա ընթացքում 3 անգամ քսեք դեմքին կամ պարբերաբար դրանով լվացեք մաշկը։

Օգնում է մաքրել արյունը։ Այս բույսն օգնում է մաքրել արյունը, կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։

Օգտակար է շագանակագեղձին։ Օգնում է պայքարել այտուցների դեմ։

Եղինջն օգտակար է նաև մազերին։ Այն սնուցում է գլխամաշկը, պաշտպանում թեփի առաջացումից, կանխարգելում մազաթափությունը։

168.am

(Visited 315 times, 12 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: