ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 28

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը շատ արդյունավետ կլինի: Այս ժամանակը հարմար է ամենատարբեր բարդ ու կարևոր գործերի համար: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Չի բացառվում, որ մասնագիտական սանդուղքով բարձրանալու կամ եկամուտները մեծացնելու շանս ունենաք: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր մրցակիցներին հետևում կթողնեք:

Ավելի բարդ կլինի օրվա երկրորդ կեսը: Սովորականից հաճախ տարաձայնություններ ու կոնֆլիկտներ կառաջանան, բարկությանը չտրվելու համար ստիպված եք լինելու ինքնատիրապետման հրաշքներ ցուցադրել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր ծագած խնդիրները պետք չէ սրտին մոտ ընդունել: Հակված կլինեք նյարդայնանալ դատարկ բաների պատճառով, հուզվել այն դեպքում, երբ դրա համար ոչ մի լուրջ պատճառ չկա: Երբեմն ձեզ աջակցել կմերժեն այն մարդիկ, որոնց վրա սովոր եք ամեն ինչում հույս դնել: Իսկ դա շատ վիրավորական կլինի:

Կենտրոնացեք ինքնուրույն աշխատանքի վրա: Դրանում կարող եք մեծ հաջողությունների հասնել: Որոշ Ցուլեր հնարավորություն կունենան շահավետ գործարքներ կնքել, մեծացնել եկամուտները: Մի վախեցեք ձեզ վրա պատասխանատվություն վերցնել: Այսօր դա կարող է պարզապես անհրաժեշտություն դառնալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ինքնուրույն աշխատանքի, գործնական կապերն ամրապնդելու համար: Շատ մասնագիտական հարցեր հաջող լուծում կստանան: Չի բացառվում, որ անցյալում կմնան խնդիրները, որոնք վերջին ժամանակներս բարդացնում էին ձեր կյանքը: Հարմար օր է նախաձեռնող լինելու, համախոհների հետ գաղափարներով կիսվելու համար:

Հնարավորություն կունենաք օգնել ձեզ համար թանկ մարդկանց, հոգ տանել ամենամտերիմների մասին: Կգտնեք բոլորին ուրախացնելու ու հաճելիորեն զարմացնելու ձևը: Չեն բացառվում սիրային անակնկալները, որոնք ձեզ հաճույք կպատճառեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հոգեկան հավասարակշռությունը պահպանելը բարդ կլինի: Սովորականից հաճախ խնդիրներ կառաջանան, որոնք կստիպեն հուզվել, ոչ միանշանակ իրավիճակներ կլինեն, որտեղ չեք կարողանա կողմնորոշվել՝ ինչպես վարվել: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները շատ հաճախ օգտակար կլինեն: Իսկ ահա շրջապատի խորհուրդները կշեղեն ձեզ:

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Ցանկալի չէ խոշոր գնումներ անել կամ կապվել լուրջ ֆինանսական պարտավորություններով: Բանն այն է, որ այսօր հակված կլինեք խիստ գերագնահատել ձեր հնարավորությունները ու ցանկալիից ավելին կծախսեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե այսօր կարևոր գործեր եք պլանավորել, հույս դրեք միայն սեփական ուժերի վրա: Հազիվ թե հաջողվի ճիշտ ժամանակին օգնություն ստանալ: Չեն բացառվում տարաձայնությունները ղեկավարության ու գործընկերների հետ: Նույնիսկ լավ համախոհների հետ լեզու գտնելը անսպասելի դժվար կլինի:

Լուրջ որոշումներ ընդունելուց առաջ ինչպես հարկն է մտածեք, աշխատեք առավելագույն ինֆորմացիա հավաքել: Հույզերի ազդեցությամբ գործած ցանկացած արարք կորուստների կհանգեցնի: Զգուշություն ու հեռատեսություն ցուցաբերեք և զղջալու կարիք չի լինի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչպես էլ որ դասավորվի օրը, աշխատեք պահպանել ինքնատիրապետումը: Տհաճ պահերից խուսափել չի լինի, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի կոնֆլիկտներից խուսափելը, այնպես անելը, որ մտերիմների հետ հարաբերությունները շարունակեն ջերմ մնալ: Ցանկալի չէ ու նույնիսկ վտանգավոր է գործնական ու անձնական հետաքրքրությունները խառնելը: Ձեր համակրանքն ու հակակրանքը չպետք է ազդեն աշխատանքի հետ կապված որոշումների վրա:

Գործերում առաջընթացի հասնելը հեշտ չի լինի: Փոխարենը նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան լավ հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց շատ կարոտել էիք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անհանգիստ կլինի: Հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատեք: Նույնիսկ ամենահամեստ ձեռքբերումները ջանքեր կպահանջեն: Ստիպված եք լինելու մի քանի հարց միաժամանակ լուծել, ոչինչ աչքաթող չանել, ուշադիր լինել մանրուքներին: Բայց չեք բողոքի, ոգևորությամբ ու հետաքրքրությամբ կստանձնեք նոր գործերը, շատ բան կսովորեք:

Օրը հարմար է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար: Կարող եք քայլ անել, խոստովանել զգացմունքները: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Որոշումների ու եզրակացությունների հարցում հակված կլինեք շտապել, իսկ դա գործերում լուրջ խնդիրների կհանգեցնի: Գործնական հարաբերություններում զգոն եղեք: Այսօր ինչ-որ մեկը կարող է փորձել օգտագործել ձեզ ի շահ իր հետաքրքրությունների: Քիչ ծանոթ մարդկանց մի վստահեք, նույնիսկ եթե նրանք ձեզ ոսկե սարեր են խոստանում:

Չեն բացառվում սխալները, որոնք ֆինանսական կորուստների կհանգեցնեն: Գնումներն ու գործարքներն էլ հաջող չեն լինի: Իսկ ահա անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը հաջող կլինի: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն անհանգիստ, բայց արդյունավետ կլինի: Պլանավորածից շատ բան կհասցնեք անել: Կարող եք օգնության խնդրանքով դիմել հին ծանոթներին ու փորձված համախոհներին: Նրանք հուսախաբ չեն անի: Չեն բացառվում հաջող գործարքները: Հավանական է արգասաբեր համագործակցության սկիզբ: Որոշ Աղեղնավորներ հնարավորություն կունենան բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Ե՛վ անձնական, և՛ գործնական հանդիպումները հաճելի կանցնեն: Կարևոր հարցերը լավ է քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել: Նույնիսկ եթե մտերիմների հետ տարաձայնություններ առաջանան, դրանք վեճերի չեն հանգեցնի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է գործնական շփումների, համագործակցություն սկսելու համար: Շրջապատին լավ կհասկանաք, մոտեցում կգտնեք նույնիսկ ամենատհաճ մարդկանց: Ազդեցիկ անձանց վրա լավ տպավորություն թողնելու, նրանց աջակցությունը ստանալու հնարավորություն կունենաք:

Գրավիչ հեռանկարներ կբացվեն աշխատանքի մեջ: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, որ ունակ են հաջողությունների հասնել լրիվ նոր ոլորտում: Նրանք համարձակ պլաններ կունենան, որոնք կցանկանան արագ կյանքի կոչել: Օրը հարմար է պետկազմակերպություններ այցելելու, փաստաթղթեր ձևակերպելու համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դրական հույզերի մասով օրն առատաձեռն կլինի: Այն գլխապտույտ հաղթանակներ չի բերի, բայց թույլ կտա հաճելի ժամանակ անցկացնել, ուշադրություն հատկացնել մտերիմներին: Ձեզ համար թանկ կապերն ամրապնդելու, վերջին շրջանում փոխհասկացողությանը խանգարող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Որոշ Ջրհոսների կհաջողվի հաշտեցնել վիճող ընկերներին:

Կարող եք ոչ մեծ գնումներ անել: Անսովոր, նույնիսկ էքստրավագանտ իրեր կգնեք, որոնք երկար ժամանակ ուրախացնեն ձեզ: Խոշոր գործարքներ կնքելը ցանկալի չէ, հատկապես եթե դրանք կապված են անշարժ գույքի հետ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ հեշտ օր չի սպասվում: Շատ բան այնպես չի ընթանա, ինչպես ակնկալում էիք: Ստիպված եք լինելու փոխել պլանները, գլուխ հանել բարդ իրավիճակից, ոտքի վրա լուծել հարցերը, որոնց մասին կուզենայիք երկար մտածել: Զգույշ է պետք լինել գումարի հետ: Դրա նկատմամբ թեթևամիտ վերաբերմունքը լուրջ կորուստների կհանգեցնի:

Ցանկալի չէ խոստումներ տալ, կարևոր փաստաթղթեր ստորագրել, պայմանավորվել երկարատև համագործակցության մասին: Ռիսկի եք դիմում ձեզ վրա շատ բան վերցնել կամ մի բանի վրա կենտրոնանալով՝ կորցնել հետաքրքիր հնարավորությունները:

Like this post? Please share to your friends: