Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա է ընթանում

Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա է, որը նախաձեռնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հասարակությանը կոչ է արել հավաքվել Ազգային ժողովի մոտ, որովհետև տեղեկություն է ստացել, որ ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունը 19:30-ին արտահերթ նիստ է հրավիրում հայտնի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին քվեարկելու համար:

Նշենք, որ քիչ առաջ ԱԺ–ի կողմից նախագիծն ընդունվել է՝ 67 կողմ ձայնով։

Ընդունված նախագծով խորհրդարանի չկայացած նիստը համարվում է ոչ թե տեղի չունեցած, այլ ընդհատված նիստ: Եթե, օրինակ, արտակարգ իրավիճակ է ստեղծվել, շրջափակվել է խորհրդարանի շենքը, և պատգամավորները չեն կարողացել ներկայանալ նիստին, այդ նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդմիջված:

Եվ այդ նույն նիստը կարող է շարունակվել այն ժամանակ, երբ ապահովվի պատգամավորների ներկայությունը, եթե դա լինի անգամ ամիսներ անց:

Փաստորեն այն դրույթը, որ երկու նիստում վարչապետ չընտրվելու դեպքում իրավունքի ուժով խորհրդարանը պետք է լուծարվի, այդ կետը հակադրվում է ընդունված նախագծին, և հետևաբար այդ նախագծի ընդունումից և ստորագրումից հետո հնարավոր կլինի կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

 

(Visited 428 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: