Ալեն Սիմոնյանը «Օդից փող» հեռուստախաղի մասին՝ կառավարության նիստում

Երեկ Ազգային ժողովի նիստում «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Գագիկ Բունիաթյանին դիմեց  «Օդից փող» հեռուստախաղի խնդրով, որի պատճառով, ինչպես հայտնի է, բազմաթիվ քաղաքացիներ են տուժել և ինչպես Ալեն Սիմոնյանը նկատեց՝ դա կարծես կազինոյի հեռուստատեսային տարբերակ լինի:

Գագիկ Բունիաթյան էլ պատասխանեց, որ իրենք բողոքներ են ստացել և խնդիրը նոր չի, սակայն օրենքի տեսկաետից՝ իրավական դաշտում, խնդիր չկա և հեռուստաընկերության ղեկավարության հետ քննարկումից հետո հեռարձակման ժամը փոխել են երեկոյան ժամի:

Պատգամավորը նկատեց, որ ժամը փոխելը բան չի փոխում, քանի որ դա խաբեություն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: