Աշխարհի ամենահայտնի Սոֆյա ռոբոտը կգա նաև Հայաստան

«Թումո»-ում հոկտեմբերի 10-ին կանցկացվի Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը, որը հագեցած է լինելու քննարկումներով ու հանդիպումներով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ ակնկալվում է 360 մասնակից:

«Բինզես ֆորումի շրջանակում նախատեսում ենք հիմնել ֆրանկոֆոն պետությունների ՏՏ նախարարների ցանց: Այդ օրերին կլինի նախարարների նիստ հետագա ուղղությունները նախանշելու համար: Ֆորումի շրջանակում ունենալու ենք առանցքային հյուրեր, խոշոր գործարարներ, ովքեր կփոխանակվեն իրենց փորձով, հաջողության պատմություններով: Որպես հիմնական բանախոս լինելու է ինտերնետի հայրերից մեկը Լուի Պուզենը, ինչպես նաև Սոֆյան, ով աշխարհի ամենակատարյալ ռոբոտն է, արհեստական ինտելեկտի ամենակատրյալ դրևորումը: Ինքը լինելու է բանախոս, մասնակցելու է հարց  ու պատասխանի: Ֆորումի շրջանակում կլինեն հայտարություններ ապագայի վերաբերյալ: Մեկ խոսքով, բավական հետաքրքիր, ժամանակակից, տարատեսակ մարտահրավերներին անդրադարձող բիզնես ֆորում է լինելու»,-հավելեց Մանե Ադամյանը:

(Visited 223 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: