Արծրուն Հովհաննիսյանը` Նախիջևանում դիրքերի տեղաշարժի մասին (տեսանյութ)

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոսել է Նախիջևանում դիրքերի տեղաշարժի մասին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանական մամուլում պարբերաբար գրվում է, որ Նախիջանում տարածք են «ազատագրել»:

«Դուք բոլորդ տեսաք. սա մեր ամենաբարձր դիրքերից մեկն է‚ բայց ոչ միակը: Եվ հակառակորդը իր բոլոր առաջխաղացումներով իր սեփական տարածքում որևէ առարկայական առավելություն չի ստացել ոչ մի հայկական դիրքի նկատմամբ»‚- նշել է Արծրուն Հովհաննիսյանը‚ հավելելով‚ որ նրանք փորձում են պարզապես անհանգիստ միջավայր ստեղծել:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այց էր կազմակերպել Նախիջևանի սահմանին գտնվող առաջնագիծ։ Այցի շրջանակում լրագրողները հայկական և ադրբեջանական կողմերի կրակակետերը տեսնելու հնարավորություն ունեցան:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ armlur.am

 

Понравилась статья? Поделиться с друзьями: