Ինչպես է այսօր Նաիրա Զոհրաբյանին հաջողվել կանխել ինքնասպանության փորձը

Այսօր` վաղ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, գործընկերուհիս՝ Նաիրա Զոհրաբյանը, զանգահարեց և տեղեկացրեց, որ հենց այդ պահին «Հաղթանակ» կամրջով անցնելիս նկատել է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի։

Խնդրեց շտապ մոտենամ, որպեսզի միասին օգնենք երիտասարդին:
Զանգից հաշված րոպեներ անց եղել եմ դեպքի վայրում։
Փա՛ռք Աստծո, Նաիրա Զոհրաբյանին հաջողվեց երիտասարդին համոզել անցնել կամրջի այս կողմը։
Անձամբ երիտասարդի հետ զրուցելուց հետո պարզ դարձավ, որ նրա հուսահատ քայլը պայմանավորված է իրավունքի և արդարադատության խնդիրներով։
Կարողացանք երիտասարդի հետ ընդհանուր հայտարարի գալ, որ նման քայլի նա այլևս չի դիմի: Այնուհետև, մեքենայով անձամբ եմ նրան ուղեկցել տուն։
Այլ մանրամասների հետ կապված լրացուցիչ կտեղեկացնեմ։
Մեր երկրի քաղաքացիներն իրենց հոգատարությամբ, հետաքրքրասիրությամբ և մարդասիրությամբ տարբերվում են այլ ազգերից։

Վահե Էնֆիաջյան

 Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: