Մեծ պատիվ է զինվորական փորձառությունս ծառայեցնել հայրենիքիս. Դեն Բիլզերյան

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դեն Բիլզերյանն ասել է, որ Արցախում ամեն ինչ հրաշալի է և նա պարզապես ցանկանում էր լինել իր հայրենքում ու լավ ժամանակ անցկացնել: Խոսելով Հայասատանում զինվորական հաշվառման անցնելու մասին, Դ. Բիլզերյանն ասել է. «Ես զինվորական փորձ ունեմ, և մեծ պատիվ է այդ փորձառությունը ծառայեցնել հայրենիքիս»:Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանն ասաց, որ իր նախնիները Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից: «Արցախը մեծ պատմություն ունեցող վայր է, և ես շատ ուրախ եմ, որ իմ որդիների հետ գտնվում եմ այստեղ: Ես շատ կցանկանայի, որ Արցախում պատերազմ չլինի, և ադրբեջանցիները հասկանան և ճանաչեն, որ սա հայկական հող է»,- ասել է Փ. Բիլզերյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: