Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է անում, որ ասում է սահմանի հետ կապված՝ անհանգստանալու կարիք չկա

Ապրիլի վերջին ինձ սկսեցին լուրեր հասնել, որ բանկային համակարգից փողի արտահոսք կա։ Կենտրոնական բանկը օրական կտրվածքով հաշվետվություններ ունի, որոնցից երևում էր, որ իրոք՝ արտարժույթի կտրուկ «փախուստ» է նկատվել ընդամենը 2-3 օրում։ Մի մասը ֆիզանձանց դուրս բերած արտարժութային ավանդներն են, մյուս մասը՝ դեպի դուրս կատարված փոխանցումները։

Բայց էդ օրերին, երբ ինձ հարցնում էին կապիտալի արտահոսք կա՞, ես ասում էի՝ չէ, չկա։ Ասում էի՝ եթե արտարժույթը դուրս բերվեր ֆինանսական համակարգից, դրամը կարժեզրկվեր։
Իրականում արտահոսքը դեռ կատաստրոֆիկ մակարդակից հեռու էր, ԿԲ-ն էլ ինտենսիվ աշխատում էր։
Բայց խաբում էի փաստորեն։
Ինչո՞ւ։ Որովհետև մտածում էի՝ եթե հիմա կանգնեմ ու ասեմ, որ բանկերի արտարժութային թղթակցային հաշիվները 170-180 մլն դոլարով նվազել են 3 օրում, դա կարող էր խուճապ ու նեգատիվ սպասումներ առաջացնել, ու մարդիկ շտապեին իրենց դոլարները բանկերից հանել։ Այ էդ ժամանակ կունենայինք լուրջ խնդիր, որը կարող էր անգամ փլուզեր ֆինանսական համակարգը։
Էնպես որ, ինձ թվում է՝ լավ եմ արել, որ իմացածս չեմ ասել։
Հիմա ասում եմ, որովհետև վտանգն անցել է, պրոցեսը կանգնել է ու ավանդները սկսել են վերականգնվել։
Ասածս ինչ է. Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է անում, որ ասում է սահմանի հետ կապված՝ անհանգստանալու կարիք չկա։ Ընդ որում, ի տարբերություն ինձ, ինքը չի խաբում ու չի թաքցնում, որ թշնամու զորքի կուտակումներ կան։
Բայց եթե կարծում եք, որ պետք է կանգներ ու ասեր՝ վայ, ժողովուրդ, պատրաստվեք, հեսա ուր որ է կռիվ է սկսվում, ես ձեզ կթվարկեմ էն ամենը, ինչ կարար տեղի ունենար էդ տիպի հայտարարությունից հետո։ Ով պետք է ամեն ինչ իմանա՝ գիտի։ Իսկ Բացասական սպասումները ավելի մեծ վնաս կարան հասցնեն, քան բելառուսական պոլոնեզները։

Բաբկեն Թունյան

 Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: