ԱԺ պատգամավորը փորձել է «լեզու գտնել» ճանապարհային ոստիկանի հետ, սակայն տուգանվել է

Օգոստոսի 28-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի հանձնարարականով նույն վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Այվազյանը վարչական պատասխանատվության է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Վանիկ Ասատրյանին:Այս մասին գրում է shamshyan.com-ը:  Վերջինս Երևան-Վանաձոր ավտոճանապահի Աշտարակի վարչական տարածքում իր վարած BMW մակնիշի 084 HH 11 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու: Նրա ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը նկատելով, վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը հանձնարարեց ու պատգամավորը տուգանվեց: Վ. Ասատրյանին, ով Ազգային ժողովի պատգամավոր է, իսկ BMW-ի վրա տեղադրված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում:

Понравилась статья? Поделиться с друзьями: