Սամվել Կարապետյանի ուղերձը Փաշինյանին. նա նահանջո՞ւմ է

«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը այսօր հերքել է լուրերը, թե ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը մտադիր է Հայաստանում կուսակցություն հիմնել: «Պարոն Կարապետյանը Հայաստանում քաղաքական հավակնություններ չունի, նա շարունակում է երկրում բիզնես վարել, ինչպես նաեւ իրականացնել մի շարք բարեգործական նախագծեր մշակույթի, կրթության, սպորտի եւ այլ ոլորտներում»,- ասված է «Տաշիր» ընկերությունների խմբի հաղորդագրության մեջ:
Թվում է, թե այս հայտարարությամբ «Տաշիր Գրուպ»-ն ընդամենը հերքում է մամուլում վերջին օրերին տարածված տեղեկատվությունը, սակայն այդ տեղեկատվությունն էլ առաջին հայացքից որևէ մեղադրական կամ հերքման անհրաժեշտ տարրեր չէր պարունակում, հետևաբար, նման պաշտոնական և օպերատիվ արձագանքը առնվազն տարակուսելի է: Ուշագրավ է մեկ այլ փաստ՝ այս հայտարարությունն արվում է այն բանից հետո, երբ կառավարության որոշմամբ  «Տաշիր Գրուպ»-ից հետ վերցվեց ԲԷՑ-ը և այնուհետև բազմիցս ամենատարբեր մակարդակներում ակնարկներ հնչեցին, որ լայնածավալ ստուգումներից չի խուսափելու նաև ՀԷՑ-ը: Էներգետիկ ոլորտը մեր երկրի ամենաշահութաբեր ոլորտն է, և հավատալ, որ այստեղ կոռուպցիոն երևույթները բացառված էին՝ միամտություն է: Գուցե ՀԷՑ-ում ստուգումներն արդեն իսկ սկսել են, և դա՞ է պատճառը, որ Սամվել Կարապետյանը շտապում է յուրահատուկ ուղերձ հղել նոր իշխանություններին, որ չի պատրաստվում ընտրություններին ընդառաջ որևէ կերպ միջամտել երկրում ընթացող ներքաղաքական գործընթացներին: Սակայն Կարապետյանի զգուշավորության պատճառը միակ ՀԷՑ-ում հավանական աուդիտը չէ: Գաղտնիք չէ, որ մինչ թավշյա հեղափոխությունը Ռուսաստանի հայաստանյան քաղաքականության ուղղություն տվողը Սամվել Կարապետյանն էր: Կային տեղեկություններ, որ ռուսները Կարապետյանին իշխանությունների տապալման համար հեռացրել են իրեն վերապահված դերակատարման իրականացումից: Այսինքն, այս պարագայում՝ չկա նաև Կրեմլի «դաբրոն» և պարզից էլ պարզ է, որ Սամվել Կարապետյանը կնախընտրի մնալ ստվերում, հատկապես, եթե ստվերում մնան նաև բազմաթիվ աղմկահարույց բացահայտումներ:
Понравилась статья? Поделиться с друзьями: