Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Սիրտս կոտրված է, ցնցված եմ: Ես սիրում եմ այդ մարդուն: Ես նրան վաղուց եմ ճանաչում, մենք գրեթե միասին ենք սկսել: Նա մեծագույն երգիչ էր: Շառլ Ազնավուրը երկար մնաց բարձրունքում, նա մահացավ քնի մեջ, առանց տանջանքների, և դա միակ բանն է, որն ինձ հանգստացնում է»,- Paris Match-ը մեջբերում է դերասանի խոսքը: