Փաշինյանը կսափրվի՞, թե՞՝ ոչ. երիտասարդը խաղադրույքից «գժված» ջարդուփշուր է արել «Վիվարոյի» գրասենյակը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է սկսվեր, բայց կողմերի չներկայանալու պատճառով չսկսվեց Արիգ Տ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Արիգ Տ.-ն, անընդունելի համարելով, որ ՀՀ-ում գործող «Վիվարո Բեթինգ» ՍՊԸ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ մեկնելուց առաջ սափրվելու կամ չսափրվելու հարցի վերաբերյալ խաղադրույք ընդունելու հանգամանքը,

 

«Վիվարո Բեթինգ» ՍՊԸ գրասենյակի գույքը վնասելու մեկ միասնական դիտավորությամբ 2018 թվականի մայիսի 13-ին գնացել է ««Վիվարոյի» գրասենյակի մոտ ու կոտրել է գրասենյակի դռներն ու ապակիները՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերի՝ 1 միլիոն 376 հազար 660 դրամի նյութական վնաս:

 

Արիգ Տ.-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ խոշոր չափերի գույք վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Արիգ Տ.-ի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին

Понравилась статья? Поделиться с друзьями: