Ալեկոծված Սև ծովը այսօր երիտասարդ մոր ու աղջկա, ովքեր փչովի օղակներով էին, արագ քշեց տարավ ափից բավականաչափ հեռու․․․Արմենուհի Վարդանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Արմենուհի Վարդանյանը իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․

Ալեկոծված Սև ծովը այսօր երիտասարդ մոր ու աղջկա, ովքեր փչովի օղակներով էին, արագ քշեց տարավ ափից բավականաչափ հեռու։

Զգացվեց, որ խուճապի են մատնվել, չեն կարող հաղթահարել ալիքներն ու դուրս գալ, հավանաբար լողալ էլ չգիտեին, որ օղակներով էին։ Ափին այդ կնոջ ամուսինն էր եւ աղջիկներից մեկը։ Խուճապ սկսվեց, ափով մեկ սկսեցին գոռալ։

Ամուսինը նետվեց ծովը՝ կրկին օղակով։ Քամին ուժեղ էր, ամուսնուն բոլորովին այլ կողմով էր տանում։ Տեսարանն անտանելի էր, երեխան ափին կանգնած ճչում էր, կանայք իրենց հերթին։ Այլ ելք չկար, ծովը նետվեց քրոջս ամուսինը՝ Մհերը, ով բավականին լավ է լողում։

(Visited 802 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: