Ալեն Սիմոնյանի չափազանց կոշտ և սուր պատասխանը Լևոն Քոչարյանին Քոչարյանը կպատժվի իր բոլոր արածների համար

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, արձագանքելով լրագրողի հարցին, իրեն թույլ է տվել լկտի արտահայտություններ անել իմ և ՀՀ ԱԺ այլ պատգամավորների հասցեին: Ես այս անգամ ներողամտաբար եմ մոտենում նրա այսօրվա հնչեցրած խոսքերին, հասկանում եմ` հուզված է և անփորձ հրապարակային շփման մեջ

Միևնույն ժամանակ ուզում եմ կոչ անել չնմանվել իր և իր ընտանիքի անդամների կողմից վճարվող բթամիտ, ստախոս ֆեյքերի բանակին ևմնալ կոռեկտության սահմաններում, քանզի միայն կույրը կարող էր չտեսնել իմ այս ընթացքում կոռեկտության դաշտում մնալը, և միայն կատարյալ հիմարը կարող է չհասկանալ, որ կարող է մնալ ծանրաձողի տակ:

Հուսամ տեքստի հայերեն լինելը չի խանգարի հասկանալ բուն բովանդակությունը»:

(Visited 2 850 times, 3 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: