Անխտիր տարածում ենք ՍԱ….Սենսացիոն, Վանեցյանը ասաց, որ Նաիրի Հունանյանը իրականում…

Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ և համապատասխան հրամանագիրը, կարծում եմ, մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի և դա տեղի է ունեցել, կարելի է ասել,

մի քանի քննարկումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ և փոխադարձ համաձայնությամբ, այսօր Վանաձորում հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք մենք քննարկել: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային

հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր և ազգային և պետական նշանակության խնդրի լուծման վրա», – հավելեց վարչապետը:

Քիչ անց Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակվեց նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:

ԱԱԾ պաշտոնական կայքէջում հրապարակվել է Վանեցյանի հայտարարությունը, որում նա հայտնում է հրաժարականի դիմում ներկայացնելու իր որոշման մասին:

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն

ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն

անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», – մասնավորապես ասված է հայտարարությունում:

Понравилась статья? Поделиться с друзьями: