Դաժան ու ողբերգական ավտովթարից օրեր անց…հայտնի դերասանների դստեր ու թոռների կյանքը խլած ողբերգական ավտովթարի դեպքից տեղեկացանք, որ…

2020թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ակտրոս 4141» մակնիշի և «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևան քաղաքի 48-ամյա բնակիչը, վերջինիս 36-ամյա կինը և նրանց երկու անչափահաս երեխաները ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության

 

ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների և դիակների զննություն, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական, դատաավտոտեխնիկական և դատատեխնիկական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ :

Նախաքննությունը շարունակվում է :

2020 Mercedes-Benz Actros 4141 and Toyota 4 Runners collided on the 199th km of the Meghri-Yerjan highway on August 9, 2010 at around 4:00 pm. A 48-year-old resident of Yerevan, his 36-year-old wife, and their two minor children died of their injuries.

A criminal case has been initiated in the Sisian Investigation Division of the Syunik Regional Investigation Department of the RA Investigation Committee under Article 242, Part 3 of the RA Criminal Code. or the death of more than one person), the investigation of which was assigned to the investigative group.

The scene of the incident, the: corpses of the vehicles were examined, forensic նշանակ forensic, forensic-technical-forensic complex examinations of the corpse were appointed, a number of persons were interrogated.

Measures are being taken to find out all the circumstances of the incident.

Понравилась статья? Поделиться с друзьями: