Թե ինչպես են համասեռամոլներն ու աղանդավորները խարխլում մեր հայրենիքի հիմքերը

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ծեծի են ենթարկվել 9 ԼԳԲՏ ակտիվիստներ։ Մեր էս մի բուռ ժողովրդի համար չլսված ու չտեսնված բան, որից մազերդ բիզ-բիզ են կանգնում ու մարմինդ էլ փշաքաղվում է։ Փաստորեն աշխարհահռչակ Էլթոն Ջոնի այցը բավական քաջալերող է եղել և Հայաստանում արդեն երկնագույն ակտիվիստներ կան, ովքեր փորձում են դուրս գալ ստվերից և իրենց իրավունքների մասին խոսել բարձրաձայն էն էլ Շուռնուխ գյուղում։

Ակամայից անհանգստություն եմ զգում որպես որդիների մայր, ով հազար դժվարություններով ու վախերով երեխա է մեծացնում, ով հավատում է, որ մի օր տղաներն ամուսնանալու են և շարունակելու են կանգուն պահել հայկական օճախի ավանդույթները։ Չկարծեք, թե ցավ չեմ զգում այդ ծեծված տղաների համար, ովքեր ունեն ապրելու և գործելու լիարժեք իրավունքներ, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, բայց որպես մայր, ով իր որդիներին դաստիարակում է որպես հայրենիքի ապագա զինվորներ՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով, ունի մտավախություն։

Մի ազգ, որ դարեդար հայ մնալու և հայապահպանության դժվարին խնդիր է իրականացնում, ակնկալիքներ ունի իր մատաղ սերնդից, ամեն մի նորածնից, ուստի միասեռականության թեման մեզ համար պարզապես կարող է կործանիչ լինել։ Ոչ ոք չի կարող ժխտել այդ համայնքի գոյությունը, բայց մամուլում հայտնվող բաց նամակներն ու դրսից եկող հորդորները կարող են գայթակղիչ դառնալ և քարոզչության դրսևորում հանդիսանալ դեռ նոր-նոր կյանք մտնող երիտասարդության համար։ Ի վերջո մենք իրավունք չունենք տանուլ տալու Մոնթեի, Նժդեհի, Անդրանիկի Հայաստանը։ Իսկ միասեռականներն, աղանդավորների հետ թև թևի տված, խարխլում են մեզ ժառանգված հայրենիքի հիմքերը ու վտանգում են պետության վաղվա օրը։

henq.am

Понравилась статья? Поделиться с друзьями: