Ինչպես Արման Բաբաջանյանը իրար խառնեց ԱԺ-ն, տեսեք ինչ կարևոր հարց բարձրացրեց նա. Ոչ մեկի մտքով չէր անցնում սա

Ինչպես գիտեք բոլորդ այսօր Հայաստանի Ազգային ժողովը շարունակեց իր հերթական նիստը: Նիստի ժամանակ ուշագրավ էր հատկապես պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջարկը:

Պատգամավորն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ առաջարկեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Էյ-Ի-Ջի»-ի ծառայությունը վերապահել ԱԻՆ-ին: Նա նկատեց, որ դա ֆիկտիվ կազմակերպություն է:

««Էյ-Ի-Ջի»-ին զբաղվում է գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցելով: Դա ֆիկտիվ կազմակերպություն է, որը տարեկան երկու անգամ մեր ամբողջ ազգաբնակչությունից փող է հավաքում առանց համապատասխան, նորմալ, բարեխիղճ ծառայություն մատուցելու:

Պետք է դիտարկել այս ծառայությունները պետությանը, ԱԻՆ-ին վերապահելու տարբերակը»,- նշեց Բաբաջանյանը:

Իր ելույթի ժամանակ Արման Բաբաջանյանը շեշտը դրեց այն փաստի վրա, որ այս ծառայությունները պետությանը, ԱԻՆ-ին վերապահվի և անհրաժեշտության դեպքում համապատասխան, պատշաճ, բարեխիղճ ծառայություններ մատուցվի, այլ ոչ թե….

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ մինչև օրս ԱԺ-ում չի եղել մի ընդդիմադիր կամ իշխանական պատգամավոր, որ նման համարձակություն ունենա և «կպնի» Կարեն Կարապետյանի բիզնեսին:

Իսկ Արման Բաբաջանյանը արեց դա և հերթական անգամ ապացուցեց, որ այն բացառիկներից է, ով իսկապես մտածում է երկրի և պետության մասին: Ակնհայտ է՝ Արման Բաբաջանյանը գիտի, որ քաղաքականությունը գործունեության մի ասպարեզ է, որտեղ հայտնվողները կամա թե

ակամա, սպասարկում են հասարակական շահը: Իսկ հասարակությունը լավ է հիշում վերոնշյալ ֆիկտիվ կազմակերպության տիրոջն էլ, նրա ծավալած գործունեությունն էլ…

Կանաչ մամուլ

(Visited 474 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: