Խորը վշտով ենք հայտնում այս անդառնալի կորստի մասին, հենց նոր տեղեկություն ստացանք, որ դժբախտ պատահարի հետևանքով Ղազարյանը մահացել է…նրան չեն հասցրել հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում, Դովեղ գյուղի բնակիչ, 47-ամյա Փաշիկ Ղազարյանը իր վարած 74 07 APB համարանիշի մոտոցիկլով գյուղամիջյան ճամապարհում դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Փ. Ղազարյանը տեղում մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարահյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքասանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հակոբ Բեգլարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարկանով մոտոցիկլը տեղափոխվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/09/08/1134577/

Today, September 8, a tragic incident occurred in Tavush region. At 17:45, Pashik Ghazaryan, 47, a resident of Dovegh village, turned his head upside down on a rural road in an unknown condition with his 74 07 APB motorcycle. As reported by photojournalist Gagik Shamshyan, the accident caused P. Ghazaryan died on the spot. Officers of the 2nd platoon of the 5th Battalion of the 2nd Officer Battalion of the 2nd Police Officer Janaparahi arrived at the scene, led by the platoon commander Smbat Norekyan and platoon commander Ara Shahnazaryan.

The Noyemberyan Police Task Force, headed by Karen Hakobyan, was also operative. Yervand Aleksasanyan, responsible for the crash, reported to the Tavush Regional Investigation Department of the Armenian Investigation Committee, where the investigative group headed by senior investigator Hakob Beglaryan arrived and prepared materials on the case. On the order of the investigator, the motorcycle is transported to a special protected area of ​​the

Noyemberyan Police Department. Photos by Mher Ghalechyan The person suspected or accused of the alleged crime shall be presumed innocent until proven guilty in accordance with the procedure prescribed by the Criminal Procedure Code of the Republic of Armenia by a legally valid court verdict. © shamshyan.com

(Visited 709 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: