Հենց հիմա մեծ իրարանցում համացանցում. Ամեն բան ջրի երես է դուրս եկել…ՎԵՐՋ Ավետիսյանների սպանության դրդապատճառը բացահայտված է. փաստաբան

 

Դիտեք նաև

 

ունվարի 12-ին՝ ժամը 10-ի կողմերը, հարևանուհու դուստրը Ավետիսյանների դուռը բաց է գտել, պատուհանները՝ ջարդված։ Մտել, տեսել է, որ գնդակահարված են ընտանիքի 6 անդամները, իսկ վեց ամսական երեխան՝ վիրավորված, որին տարել են հիվանդանոց[5][6]։ Հարևանուհին 6։20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է՝ թեթև երկրաշարժ է, երեխայի լաց է լսել[7]։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը[8]։ Հանցագործությունը կատարվել է վաղ առավոտյան, երբ բոլորը անկողնում են եղել։

Շարժառիթները պարզ չեն, տեսանելի վայրում դրված ոսկեղենը մնացել է[9]։ Պարզվել է ենթադրյալ հանցագործի ինքնությունը. նա Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է։

Նա, վերցնելով իրեն ամրագրված զենքը՝ ԱԿ-74 ինքնաձիգը[9], փախել է պահակակետից։ Ռուսական կողմի որոնումները արդյունք չեն տվել[10]։ Հանցագործությունից հետո դեպքի վայրում նա թողել է զենքը և մեկ պահունակ։ Պերմյակովը հանցանքի վայրում զգեստափոխվել է, հանել զինվորական համազգեստը, հագել քաղաքացիական հագուստ և հեռացել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 21 կրակված պարկուճ, 1 ինքնաձիգ ԱԿ-74 մակնիշի, սվին-դանակ և 1 ամբողջությամբ լիցքավորված՝ շուրջ 30 փամփուշտով փամփշտակալ և մեկ փամփշտակալ, որի մեջ մնացել է միայն 1 փամփուշտ[11]։

Ավելի ուշ քաղաքացիները հայտնել են, որ Պերմյակովին տեսել են Ալեք Մանուկյան կամրջի տակ գտնվող սեփական տներից մեկի տանիքին[12]։

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է Վալերի Պավելի Պերմյակովը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը[13][14]։

Դիտեք նաև

 

Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը հունվարի 13-ին հայտնել է, որ Պերմյակովն ընդունել է մեղքը, հայտնել, որ Գյումրիում տեղի ունեցած արարքն ինքն է կատարել։ Տռուզյանը հայտնել է, որ Պերմյակովին հայտնաբերել են ռուս սահմանապահները թուրքական սահման անցնելու փորձ

կատարելիս, որից հետո տեղափոխվել է ռուսական զորամաս, որտեղ նրան հարցաքննել են Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, ում մասնակցությամբ է տեղի ունեցել Պեմյակովի հարցաքննությունը[15]։

Հունվարի 14-ին Գյումրիում[16][17] և Երևանում[18] տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր, որոնց հիմնական պահանջն է եղել սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Ռուսաստանին չհանձնելը։

Նույնը օրը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ մեղադրվողը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում[19]։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: