Հենց հիմա սևն եկավ Տարոնենց գլխին, տանը խուճապ է, բոլորը սարսափած, տեսեք ինչ է եղել Տարոն Մարգարյանին

LRAGIR.am-ը գրում է. Վերջին օրերին իրավապահների տարածած կոռուպցիոն բնույթի բացահայտումների վերաբերյալ հաղորդագրություններից երկուսը վերաբերում են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակահատվածում մայրաքաղաքում տեղի ունեցած չարաշահումներին:

Հաղորդագրություններից մեկով քրեական գործ է հարուցվել Երևան համայնքին պատճառված ավելի քան 5.3 մլրդ դրամի համար:

Մասնավորապես, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիտեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեք SARL»

ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար: Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Ըստ գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, սկսած 2014թ., չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հսկողություն և վերահսկողություն չեն իրականացրել կատարված աշխատանքների և Երևան քաղաքի բյուջեով հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ: Դրա արդյունքում տարիներ շարունակ համայնքային բյուջեից վճարվել են Ընկերություններին փաստացի չկատարված աշխատանքների և չմատուցված ծառայությունների համար:

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, բանկային երաշխիքի բացակայությամբ համաձայնագրեր կնքելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 5.313.721.900 ՀՀ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Մյուս քրեական գործը վերաբերում է «Խութ» հիմնադրամին, որը կապվում է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ:

Ըստ Գլխավոր դտաախազության հաղորդագրության՝ 2013-2014թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ:

Մասնավորապես, նշված վարչական շրջանում անհատական տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար, բացի նոր շինարարության տրամադրման պետական տուրքի վճարումից, քաղաքացիներին պարտադրել են նաև գումարներ փոխանցել նշված բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին և ներկայացնել փոխանցումը հավաստող անդորրագիրը: Հակառակ դեպքում սպառնացել են չտրամադրել շինարարության իրականացման թույլտվություն:

Two of the recent reports of corruption disclosures by law enforcement agencies relate to abuses in the capital during former Yerevan Mayor Taron Margaryan’s term.

According to one of the reports, a criminal case has been filed against the Yerevan community for more than 5.3 billion AMD.

In particular, a study by the State Attorneys’ Office of the Office of the Prosecutor General revealed that officials of the City Hall of Yerevan in 2013 and 2015 Official documents have provided false information in the official documents of Sanitec International LLC and Sanitec SARL with evidence of professional experience, necessary technical resources, financial resources and work resources, assessing the compliance of companies with the qualification criteria set forth in the invitation. As a result, the latter signed contracts for garbage removal and sanitation in the city of Yerevan, including services for the winter months.

According to the Office of the Prosecutor General, officials in the Municipality of Yerevan, since abusing their official position in 2014, have not overseen and supervised the work performed and the targeted and effective use of the funds allocated by the City of Yerevan budget. As a result, for years the community budget has been paid to the Companies for actual work not done and services rendered.

Thus, as a result of the official misrepresentation or insertion of official documents by the officials of the Municipality of Yerevan, concluding agreements with a lack of bank guarantee, misusing official position or failing to perform official duties, the community caused approximately 5.313.721.900 AMD material damage causing serious damage.

Another criminal case relates to the Khut Foundation, which is linked to the former mayor Taron Margaryan.

According to the report of the General Prosecutor’s Office, During the same period, officials in the Avan administrative district of Yerevan, pursuing an official position contrary to the interests of the service, pursued a seemingly unlawful role in providing funds to citizens for the Khut Charitable Trust operating in the district.

In particular, in addition to paying state duty for new construction, citizens were also obliged to transfer funds to the aforementioned charitable foundation account and to submit a receipt confirming the transfer. Otherwise they threatened not to grant permission for construction.

(Visited 2 307 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: