Հուզմունքս չեմ կարողանում զսպել Տեր Աստված. Երեկ ինքնասպան եղած զինվորի քեռու տղան ևս բանակում…

«ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում երեկ մահացած Վահրամ Մկրտիչի Ավագյանն Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից էր։

Վահրամը ընտանիքի 4 որդիներից կրտսերն էր, բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ։ Նրա եղբայրները ևս Արցախում են ծառայել։

Վահրամի համագյուղացիները ArmDaily.am-ի հետ զրույցում նշեցին, որ տղան նույն գյուղից ընկերուհի ուներ. «Երկար տարիներ ընկերություն էին անում՝ դպրոցում բոլորը գիտեին, բայց բանակ գնալուց հետո չգիտենք պահպանվել էր

շփումը թե չէ։ Մոտ 10 օր առաջ էլ օտպուսկ էր եկել։ Որքանով մենք ենք տեղյակ, խնդիրներ չուներ, հարգված, խելոք ընտանիքից է, տարիներ առաջ էլ բանակում Վահրամի քեռու տղան է ինքնասպան եղել»։

Վահրամի ուսուցչուհին՝ Սուսաննա Աղաբեկյանը ևս նրան շատ դրական բնութագրեց. «Մենք բոլորս շատ ենք զարմացել նրա այդ քայլից։ Նախկինում երբեք նա նման քայլի չի փորձել դիմել։ Դպրոցում լավ չէր սովորում, բայց բոլորը սիրում էին նրան։

Խեղճ աշխատող ընտանիքից էր, անասնապահությամբ, հողագործությամբ ապրող մարդիկ են, իրենցից վատ բան չենք տեսել»։ Համագյուղացիները չեն հավատում ինքնասպանության վարկածին։

Մանրամասները սկզբնաղբյուր ArmDaily.am կայքում։

https://kinolink-online.ru/?p=22174

(Visited 3 687 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: