Մայիսի 25-ին Ազատության հրապարակում հանրահավաք կլինի

Մի խումբ ակտիվիստներ ամսի 25-ին ժամը 19:00-ին պատրաստվում են հանրահավաք հրավիրել Ազատության հրապարակում` հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի: Հանրահավաքը լինելու է նաեւ ի պաշտապանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ներկայիս իշխանությունների: Հանրահավաքի առաջին շարքերում լինելու են այն մարդիկ որոնք օրեր շարունակ Երևան քաղաքի Ավան- Նոր-Նորք դատարանի նստավայրում հանդիսանում էին Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսները։ «Ընդհանուր առմամբ այսօր մենք պայքարում ենք հանուն արդար դատական համակարգի, հանուն իրավական պետության, բայց ինչպես տեսնում եք, շատ քաղաքական միավորներ փորձեր են կատարում ամեն կերպ Նիկոլ Փաշինյանին խանգարել` հեղափոխության հաջորդ մասին հասնելու: Երբևիցե ոչ ոք իրավունք չունի հայ ժողովրդին թելադրել, թե ինչպես պետք է ինքը առաջնորդվի: Հայ ժողովեւրդը իր որոշումը արդեն կայացրել է` պայքարելու է հանուն այն Հայաստանի, որը արդեն եկել է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ակտիվիստներից Ջիվան Աբրահամյանը: Հիշեցնենք, որ վաղը Ազատության հրապարակում ՀՅԴ-ն պատրաստվում է հանրահավաք անել` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` դատական համակարգը փոփոխելու հայտարարություններին: 

https://armlur.am/

(Visited 88 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: