Մեր սիրելի դերասան Սամվել Սարգսյանի ցնցող հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի ու կառավարության մասին ցնցել է բոլորին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առայժմ լավ տպավորություն ունեմ Նիկոլ Փաշինյանից եւ կառավարու­թյունից: Վարչապետը կարծես թե ու­զում է լավ բաներ անել:

Հին հանցագործներ են բռնվում, ինչ-որ մարդկանց են «մեյդան» հանում, նախկինում սա կանխատեսելի չէր: Կարծում եմ՝ տղերքը փորձում են ազնվորեն մի բանի հասնել »,– «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Սամվել Սարգսյանը:

Նրա համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անակնկալ է եղել. «Բայց ինձ դուր է գա­լիս, որ առանց վախենալու մեղադրվում եւ պատասխանատվության են

ենթարկ­վում մարդիկ, որոնց նախկինում չէին «մոտեցել»: Նրա խոսքով՝ իր շրջապատի մարդիկ հուսով են, որ Հայաստանը խոստումնա­լից ուղով է գնում:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե Քոչարյանի նկատմամբ վենդետա է իրականաց­վում, դերասանը պատասխանեց.

«Այս իշխանությունը չի ասում. «Հիմա «վլաստը» իմ ձեռքում ա, ինչ կուզեմ, կանեմ»: Եթե այդպես լիներ, ներկա իշխանությունը նախորդից ոչնչով չէր տարբերվի:

Ես ոչ մի վրեժ կամ վենդե­տա չեմ տեսնում: Պարզապես մարդիկ օրենք են կիրառում, եւ այդ ամենը գրասենյակներում չի կատարվում, այլ բա­ցահայտ: Նշանակություն չունի՝ ով ես, ինչ ես, արածներիդ համար պետք է պատասխան տաս»:

Առավել մանրամասն կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:

(Visited 9 429 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: