Նիկոլ Փաշինյանը փաթաթած ունի բոլոր չարախոսներին ու դավադիրներին, սկսած «փեսու» վարձկաններից, մինչև՝ Արցախի ագռավներ

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Դեպքերը գլխապտույտ են զարգանում, և երբեմն չես հասցնում անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին, բայց այսօրվա դիլիջանյան «Մտքերի գագաթնաժողով»-ը և էլի մի քանի թեմաներ երկու խոսքի կարիք ունեն:
սկսենք դիլիջանյան ժողովից. մի անեկդոտ կար տարածված՝ նախ, Գորբաչովի, հետո՝ Ռոբի, հետո՝ Սերժի վրայով.

տղան հարցնում է.
— Ռոբը թե՞լ է:
-Չէ,- ասում է հայրը,- բա ինչո՞ւ ես ասում՝ փաթաթեմ Ռոբին…
Հիմա, ի՞նչն է ինձ դուր գալիս. որ Նիկոլ Փաշինյանը փաթաթած ունի բոլոր չարախոսներին ու դավադիրներին, սկսած «փեսու» վարձկաններից, մինչև՝ Արցախի ագռավներ:

Նա, համառորեն, Հայաստանն առաջ տանելու ծրագիրն է իրականություն դարձնում, և միասնությունը՝ Արմեն Սարգսյանի հետ, ավելացրած՝ հայ գործարարների գոհ և ըմբռնումով մոտեցումն ու կեցվածքը ոչ թե հույս, այլ վստահություն է ներշնչում, որ հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները:
Հիմա գանք դաշնակցականներին. միանգամից ասեմ՝ եթե դաշնակը կամ դաշնակի չափանիշը Գեղամ Մանուկյանն է, ուրեմն այդ կուսակցությունն ավարտված է:

Բայց, գալով բուն պատճառին, ասեմ՝ տղերքից շատերին անձամբ եմ ճանաչում, օրինակ՝ Հրանտին Մարգարյան, և բնականաբար, ինձ էլ դուր չեկավ այն քաշքշոցը, որ տեղի ունեցավ Օպերայի հրապարակում:

Այդ երևույթն արդարացում չունի, սակայն, ցավոք, պատճառ ունի և դա բոլորը գիտեն: Նախկին, բառիս ուղիղ իմաստով հանցավոր կլանային իշխանությունների հետ, շուրջ երկու տասնյակ տարի, ջան են ասել ու ջան են լսել:

Դաշնակցությունը դեպի իր հոգու խորքը նայելու խնդիր ունի, և պետք չէ, ազգային ու համազգային հովերի մասին բարձրաձայնելով, արդարանալ:
Ուշքի եկեք, դուք մեկ օրվա համար չեք և ոչ էլ քոչարյանասերժական ախոռի մասն եք: Ձեր գաղափարն ու անելիքը դեռ չի ավարտվել…

Հաջորդ մտահոգությունը՝ Արցախի իշխանությունների դավադիր պահվածքն է: Ստորագրահավաքը, որ այսօր տեղի է ունենում Արցախում, ևս մեկ անգամ ապացուցում է, որ էնտեղ իշխանություն չկա,
որ մենք տարիներ շարունակ աշխատել ենք, ինչ-որ մարդանման արարածներ՝ իշխանության տեսքով, Արցախում յուրացրել են մեր բոլորի ավանդը,

ու սրանց կերպարը հրաման կատարող գյուղապետերն են ու ազգային հերոսների հանդեպ սպառնալիք հնչեցնող որոշ մարզպետներ:

Սրանց մեկ բան կասեմ՝ ա, խոխե՚ք, խելոք մնացեք…Արցախի համար կյանքը չխնայած մարդկանց մի դրդեք բարկանալու… տեղներդ հանգիստ վեր ընկեք, հանգիստ վեր ընկեք…

(Visited 2 673 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: