Շամշյանը սարսափելի ողբեգրության մասին է հայտնում. զոհ կա, վիրավորներ. տեսեք ինչ է կատարվել

shamshyan.com-ը գրում է․ Այսօր, փետրվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Մանուկ Գրիգորյանի վարած Mazda6 մակնիշի 98 MZ 008 համարանիշի և 37-ամյա Գրիշա Աթայանի վարած Honda մակնիշի 71 GR 117 համարանիշի

ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու Գ․ Աթայանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ 49-ամյա Ս․ Ջահուկյանը, Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչներ 72-ամյա Մ․ Մկրտչյանն ու 22-ամյա Հ․ Ջահուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի

փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները վարորդներին և 1 ուղևորին պատգարականերով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են Mazda6 ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի,

դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նարեկ Պետրոսյանն ու Գևորգ Եղիազարյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ն․ Պետրոսյանը։ 5STOPPED Այսօր ժամը 05։10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից Գ․ Աթայանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ն․ Պետրոսյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի

հատկանիշներով, և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Ն․ Պետրոսյանի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com writes ․ Today, on February 22, a large and tragic car accident took place in Armavir region. At around 01:30 on the 13 km section of the Yerevan-Armavir highway, the residents of Yerevan collided with a Mazda6 with license plate number 98 MZ 008 driven by 35-year-old Manuk Grigoryan and a Honda with license plate 71 GR 117 driven by 37-year-old Grisha Atayan. As photojournalist Gagik Shamshyan reports, the drivers of the accident and G. Atayan’s passengers: 49-year-old Yerevan

resident S. Jahukyan, residents of Tashir town, Lori region, 72-year-old M. Mkrtchyan and 22-year-old H. Jahukyan was taken to “Vagharshapat” medical center with bodily injuries. One fire brigade from the fire-rescue detachment of the Rescue Department of the Rescue Service of the Ministry of Emergency Situations arrived at the scene. The rescuers brought the drivers to the ambulances on a stretcher, then cut off the power to the Mazda6 car, closed the valve of the gas cylinder and demarcated the area.

Понравилась статья? Поделиться с друзьями: