Շոկային բացահայտում. ԱԱԾ-ն Հայաստանում բացահայտել է 23-ամյա աղջկա հանցավոր գործունեությունը…այն ինչ արել է շոկի է ենթարկել բոլորին

ԱԱԾ–ն թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտել։ Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից…

 

ԱԱԾ աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք…

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԻԻՀ-ի և ՀՀ-ի երկքաղաքացի հանդիսացող 23-ամյա կինը, ասեղնագործ ժանյակի կծիկի մեջ թաքցնելով 8 հատ բամբակյա խոնավ կտորներ (մառլյայատիպ) ներծծված առանձնապես խոշոր չափերի՝

մոտ 900 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով, փորձել է փոստային առաքանու միջոցով ուղարկել Ավստրալիա,

որտեղ հասցեատերը չորացած կտորների վրայից քերման եղանակով հեռացնելու էր թմրամիջոցը…

Մաքսանենգության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելով՝ փոստային առաքանիում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից…

Քրեական գործի շրջանակներում քաղաքացու բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է շուրջ 25 կգ քաշով վարագույր՝ քաթանե աստառն ամբողջությամբ ներծծված «ափիոն» տեսակի թմրամիջոցի հումքով…

Բացի այդ, նշված կտորը լրացուցիչ մշակվել է սուրճի լուծույթով` թմրամիջոցի հայտնաբերումը բացառելու նպատակով…

Թմրամիջոցի նշված խմբաքանակը ևս փոստային առաքանիով պետք է ուղարկվեր Ավստրալիա…

Խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված…

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Անձը ձերբակալվել է…

Գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների հետ ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ՝ անդրազգային հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ…

The NSS has uncovered a drug trafficking gang. This was reported by the National Security Service …

The National Security Service (NSS) has revealed a particularly large-scale drug smuggling operation as a result of operative investigative measures undertaken in the framework of anti-drug trafficking operations.

According to preliminary data obtained, a 23-year-old woman, a dual citizen of the Islamic Republic of Iran and the Republic of Armenia, concealed 8 large damp cotton cloths (marlytypes) concealed in an embroidered lace collar:

about 900 grams of methamphetamine, tried to send to Australia by mail,

where the addressee would remove the drug from the dried pieces by means of…

Detecting narcotics concealed in postal item, discovered operative data on smuggling, was discovered by NSS officers …

Понравилась статья? Поделиться с друзьями: