ՇՈԿ. Ադրբեջшնցիները ևս 15 հшյ զինվпրի են գերեվшրել. նշվпւմ է, пր դեպքը տեղի է пւնեցել երեկ. նրաքն հայտնի են (Video)

Այսօր առավոտյան ՄԻ պաշտպանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմից գերեվարված քաղաքացիական անձանցից մեկը՝ 84-ամյա Միշա Մելքոնյանը այս գիշեր մահացել է։ Արման Թաթոյանը հայտնում է՝ հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ

անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը: Երեկ էլ հրապարակվեց, որ Կարմիր Խաչի միջոցով ՀՀ-ին վերադարձվել

են 30 զինծառայողների դիեր և մեկ գերի ընկած քաղաքացիական անձ։ Բացի այս, հայկական կողմը պաշտոնապես Ադրբեջանում պահվող 17 հայ ռազմագերու մասին էր հաղորդել։ Եվս 2 գերու տվյալներ, Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ճշտվում են։ Երեկ հայրենիք վերադարձած գերին և գիշերը

մահացած ծերունին այս ցանկում չեն մտնում։ Ադրբեջանական կայքերում տարածված ութ գերիների տեսանյութի գործով ՄԻԵԴ է դիմել ՀՀ կառավարությունը, մյուսների դեպքերով աշխատում են իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը։ Նրանց դիմումների արդյունքում գերիներից երկուսը՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են տուն։

Misha Melkonyan, one of the civilians captured by Azerbaijan, died tonight. Arman Tatoyan reports that taking into account all the evidence and documents on the inhuman treatment and cruelty of the Azerbaijani prisoners of war by the Azerbaijani armed forces, the reasonable assumption of what ou

Понравилась статья? Поделиться с друзьями: