ՇՏԱՊ։ Քիչ առաջ՝ տեսեք ինչ է կատարվել․

<Լեզգիստանի ազատագրման կորպուս>> կոչվող խմբավորումը հայտարարություն է տարածել այն մասին,որ իրենք պատրաստվում են Ադրբեջանի դեմ ճակատ բացել՝ Լեզգիստանի անկախությանը ու լեզգի ժողովրդի ազատությանը հասնելու համար:

Լեզգիները բնիկ կովկասցի են ու կովկասյան ալբանների(աղվանների) հետնորդներից մեկն են հանդիսանում: Լեզգիներն առավել հայտնի են որպես դագեր՝դաղստանցիներ,լեռնցիներ:Ամբողջ հետխորհրդային տարածքում նրանց թիվը 1 500 000 է,իսկ միայն Ադրբեջանում իրական թիվը մոտ է 500 000-ին: Լեզգիները բնակվում են ռուս-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ սահմանի երկու կողմերում էլ ու հետևաբար լեզգիների ակտիվացումը հնարավոր է լինի Ռուսաստանի հովանավորությամբ: Ռուսները,տեսնելով Ադրբեջանի մոտալուտ կործանումն ու մասնատումը,թերևս ցանկանում են Դաղստանին միացնել Ադրբեջանի հյուսիսային լեզգիաբնակ շրջանները: Հիշեցնեմ որ Գաբալայի ռազմակայանը,որի օգտագործման համար Ադրբեջանը Ռուսաստանից տարեկան 3 Միլիարդ դոլար պահգանջեց,որից հետո ռուսաները դադարեցրեցին դրա օգտագործումը՝ գտնվում է հենց Լեզգիաբնակ շրջաններում:

Ադրբեջանում ապրում են նաև կովկասյան ալբանների մյուս սերունդները՝ ռութուլները,ցախուրիները,ավարները,ովքեր նույնպես կմիանան հակաադրբեջանական պայքարին՝ լեզգիական շարժման առաջին հաջողության պահից սկսած: Ադրբեջանի հարավ-արևելքում՝ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի տարածքում էլ բնակվում են թալիշները,ովքեր էլ ավելի հակաադրբեջանական տրամադրություններ ունեն ու դեռ 1993թ-ին են փորձել անկախանան Ադրբեջանից,բայց անհաջող էր փորձը: Թալիշների թիվն Ադրբեջանում անցնում է 1 000 000-ը:Մի խոսքով,ազերիներին անակնկալներ են սպասվում,իսկ հայոց բանակի գործը ավելի կհեշտանա,երբ բացվի լեզգինական ճակատը՝ Սամուր գետի ափերին ու Բազարդյուզյու լեռան լանջերին:

 

 

 

 

աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: