Պաշտպանության բանակը հայտնում է, որ ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում: Hetq.am

Գիշերվա ընթացքում արցախաադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը: Այս մասին ասվում է Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) տարածած հաղորդագրությունում:

Լուսադեմին կրկին խախտելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները՝ հակառակորդը կրակի տակ է առել Մարտակերտ քաղաքի ու շրջակա գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքները:

Պաշտպանության բանակը հայտնում է, որ ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում:

ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խփվել է հակառակորդի մեկ ինքնաթիռ: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Լուսանկարը՝ արխիվային / hetq.am

https://hetq.am/hy/article/123358?fbclid=IwAR0CGU6N-XPYMDkKiHO2jTD41pKomHGgIgBzF3Qvzodp3am7nKi-JpmfVoQ

Понравилась статья? Поделиться с друзьями: