Ռոբսոնը գալիս է Հայաստան`ազատելու Սերժի Վաչոյին

Ըստ որոշ լուրերի ռուսաստանաբնակ քրեական հեղինակություն, գործարար Ռոբսոնը (Ռուբեն Թաթուլյան) երկուշաբթի օրը՝ հուլիսի 23-ին գալիս է Հայաստան։

Ռոբսոնը գալիս է, որպեսզի վճարի Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) ազատ արձակման համար անհրաժեշտ 1 միլիարդ դրամ գումարը։ Նրա անունը մշտապես կապվում է հանցագործ աշխարհի եւ տարբեր քրեական պատմությունների հետ։
Մոտ մեկ տարի առաջ էր, որ գրվեց, թե Չեխիայի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Կառլովի Վարիում ձերբակալել են ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանին (Ռոբսոն):
Թաթուլյանը ձերբակալվել էր «օրենքով գողերի» թագադրման ժամանակ: Միջոցառումը ֆինանսավորել էր Թաթուլյանը, որը Չեխիա է ժամանել հայկական դիվանագիտական անձնագրով:Հիմա փաստորեն Ռոբսոնը, ով ամիսներ առաջ առանց երկմտելու հայտարարեց, որ ինքը համարվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդականը, գալիս է ազատելու Սերժի Վաչոյին

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 20-ին հատուկ գործողություններ էր իրականացրել Սերժի Վաչոյին պատկանող «Յանս»-ում, որի արդյունքում հայտնաբերվել էր 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230 500 եվրո, 36 մլն ՀՀ դրամ գումար:

Վաչագան Ղազարյանի` Երևան քաղաքի Տերյան փողոցի 66-րդ շենքի 62-րդ բնակարանում 2018թ.-ի հունիսի 20-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ վերջինիս պատկանող ավտոտնակում հունիսի 21-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 2.000 ԱՄՆ դոլար:

2018թ.-ի հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 13 հասցեում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել է 50.000 ԱՄՆ դոլար, իսկ Չարենցի փողոցի 12 հասցեում գործող «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120.000 ԱՄՆ դոլար և 436.000.000 ՀՀ դրամ, որից անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նշված գումարները հայտնաբերվել և առգրավվել են: Վաչոն մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ:

Հունիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: