Տղամարդը երեք կնոջ հետ սիրով զբաղվելուց հետո մնացել է առանց սեռական օրգանի

Վորոնեժի շրջանում բորբոքման պատճառով անդամահատել են տղամարդու առնանդամը: Ըստ տեղական «Мое! Online» թերթի` ռուսաստանցի տղամարդը պնդել է, որ դրա պատճառ է հանդիսացել երեք կանանց հետ սեքսի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, գրում է Լենտան:

Նովուսմանսկի շրջանի Բեբյակովո գյուղից 50-ամյա տղամարդը պատմել է, որ սեռական հարաբերության ժամանակ մասնակից կանանցից մեկը կծել է իր անդամը: Արդյունքում` սեռական օրգանը սկսել է բորբոքվել, սակայն տղամարդը որոշել է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Ըստ նրա` դեպքից հետո իր առնանդամը սկսել է մեծանալ, եւ դա իրեն դուր է եկել:

Այնուամենայնիվ, երբ բորբոքային գործընթացը հասել է ծանր աստիճանի, տղամարդը հոսպիտալացվել է: Բժիշկները ստիպված են եղել մասնակի անդամահատում անել: Վիրահատության ընթացքում նկատելով ատամների հետքերը՝ բժիշկները կասկածել են հնարավոր բռնության մասին և դիմել են ոստիկանություն: Ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությունը ներկայումս ստուգում է անցնում: Տղամարդը շարունակում է մնալ հիվանդանոցում:

Понравилась статья? Поделиться с друзьями: