Ցավալի լուր․ մեծ կորուստ հայ ազգի կյանքում․․․ Կորոնավիրուսից առաջացած բարդություններից մահացել է բոլորիս կողմից սիրված ու ճանաչված հայտնի հայ դերասան․․․

Կորոնավիրուսից առաջացած բարդություններից 53 տարեկանում մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը: Ցավալի լուրը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դերասանի դուստրը’ Լիլիթ Սարգսյանը: «Ընկերներ, մենք երեկ կորցրեցինք մեր անփոխարինելի պապային, մեր ընտանիքի լույսը, մեր լավագույն ընկերոջը, մայրս՝ իր սիրելի ամուսնուն COVID-ից առաջացած բարդացումների պատճառով։

Ուղղակի չկարողացավ ընդունել, որ հնարավոր է ավելի երկար ապրել, քան սահմանին կռվող ջահել երեխեքը։ Սիրտը կոտրվում էր ամեն չարաբաստիկ ցուցակի մասին լսելիս: Այնքան ծրագրեր ու երազանքներ ունեինք իր իմաստությամբ իրագործելու: Հարազատնե՛ր, խնդրում ենք խստորեն հետևել անվտանգության կանոններին, հոգատար գտնվել միմյանց նկատմամբ, սիրել անվերապահորեն ու ուժեղ գտնվել նման դաժան ժամանակներում։ Մեզ համար հիմա բոլոր հարազատների ներկայությունը

մեր կյանքում շատ կարևոր է»,-գրել է նա: Ցավալի լուրով կիսվել են նաև դերասանի խաղընկերները, գործընկերները’ դերասանուհի Գայանե Ասլամազյանը, ռեժիսոր Աննա Հարությունյանը: «Աշխարհի ամենաբարի մարդ: Շատ-շատ եմ ցավում, մեծ կորուստ է բոլորիս համար ու սարսափելի ընտանիքի համար: Շատ եմ ցավում, ձյաձ Վասիլ ջան»,-գրել է Գայանեն: «Վասիլ ջան, անսահման ցավ է քո մասին հետին թվով խոսելը: Եզակի մարդ, հավատարիմ ընկեր, հայրենասեր անձ, ընտանիքի նվիրյալ, սիրող

ամուսին, օրինակելի հայր, օրինապահ քաղաքացի, տաղանադավոր դերասան և, վերջապես, լավ մարդ: Մեծ է վիշտն ու դժվար է համակերպվել այս փաստի հետ, մեր լավ ընկեր: Աստված հոգիդ վառ պահի, գնա խաղաղությամբ ու ուղարկիր մեզ խաղաղություն, որին ամեն վայրկյան սպասում էիր»,-գրել է Աննա Հարությունյանը:

Actor Vasil Sargsyan died at the age of 53 due to complications caused by the coronavirus. The sad news was announced on her Facebook page by the actor’s daughter Lilit Sargsyan. “Friends, yesterday we lost our irreplaceable father, the light of our family, our best friend, my mother, because of the complications caused by COVID to her beloved husband. He simply could not accept that it was possible to li

Понравилась статья? Поделиться с друзьями: