«Փնթի կեղծիք է, որտեղ բացի կատարողից, բացահայտ ուրվագծվում են նաև պատվիրատուների ականջները». .ի՞նչն է զայրացրել Աշոտյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր թերթերից մեկը հերթական անգամ ինձ վարկաբեկելու փորձ է կատարել։
Տպագրված նյութը փնթի կեղծիք է, որտեղ բացի կատարողից, բացահայտ ուրվագծվում են նաեւ պատվիրատուների ականջները։
Երբեք ապօրինի հրահանգներ չեմ տվել եւ ոչ մի բուհի ղեկավարի, իսկ դեռեւս 2003 թվականին պաշտպանած թեզս վերագրել ուրիշին զավեշտի համաշխարհային ռեկորդ է։
Ավելի կոպիտ գնահատականներ չեմ տա, բայց ասեմ, որ նման կերպով փորձելով վարկաբեկել վարչապետի ամենաակտիվ քննադատներից մեկին, նրան արջի ծառայություն է մատուցվում»։

(Visited 132 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: