ՔԻՉ ԱՌԱՋ․ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ՀՐԱՇՔ ԼՈՒՐ․Բրավո Պարոն Վանեցյան․22 մլրդ, 100 մլն դրամ․․․

Բացահայտվել են հասարակական մեծ հնչեղություն ունեցող կոռուպցիոն սխեմաներ, որոնք ձևավորել են տարիների ընթացքում և կատարելության էին հասցվել, գործել են բուրգի սխեմայով:

Ըստ այդմ էլ, ըստ Վանեցյանի՝ 2018թ-ի մայիսից կոռուպցիոն բնույթի դեպքերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվել է 40 քրեական գործ, որից 26-ը ուղարկվել է քննչական ենթակայության, 13-ի քննությունը դեռևս ընթացքի մեջ է:

«Նշված քրեական գործերով նախնական տվյալներով ՀՀ բյուջեին պատճառվել է շուրջ 32 մլրդ 100 մլն դրամի վնաս: Պետության պատճառված վնասներից առայժմ վերականգնվել է շուրջ 22 մլրդ 100 մլն դրամը: Բացի այդ, հիշյալ քրգործերի նախաքննության ընթացքում մեր կողմից այս պահին ուսումնասիրվում է շուրջ 234 մլրդ դրամի շրջանառություն, դրա հետ կապված առաջիկայում կունենանք հիմնավորումներ՝ իմանալու՝ ո՞ր մասն է ապօրինի ձեռք բերված գումարներ, որ մասը՝ կոռուպցիոն հանցագործությունների հիման վրա»,-ասաց նա:

Վանեցյանը նշեց, որ 2013-17թթ-ի ընթացքում ԱԱԾ-ում քննված գործերով վնասի չափը եղել է ընդամենը 1 մլրդ 200 մլն դրամ:

«Իսկ մենք 6-7 ամիսների ընթացքում վերականգնել ենք 22 մլրդ 100 մլն դրամ, և վերականգնման ենթակա է ևս 10 մլրդ դրամ, որը ժամանակի հետ կապված խնդիր է, բացի այդ, 234 մլրդ շրջանառություն ենք այս պահին ստուգում և տարածված խոսակցությունները, որ գումարները նվիրում են ՀՀ-ին, դա ես նվեր չեմ համարում, ուղղակի վերադարձնում են պետությունից գողացվածը, ունենք հստակ իրավական գործընթաց, վերադարձվում են, և իմ հնչեցված թվերի մեջ այդ գումարները ներառված չեն, այսինքն, եթե այդ գումարներն էլ արձանագրենք, կտեսնեք,6-7 ամիսների մեր աշխատանքի և նախորդ տարիների տարբերությունը»,-ասաց նա:

tert.am

(Visited 2 797 times, 105 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: