Վանգայի հրաշագործ այս խորհուրդները յուրաքանչյուր օրդ կլցնեն հաջողությամբ. հետևեք այս խորհուրդներին

Ստանալ երջանկություն կարող է յուրաքանչյուրը: Դրա համար կարևոր է հետևել պարզ կանոնների և բացառել բացասական տրամադրվածությունը:

Կատարեք հանրահայտ Վանգայի խորհուրդները, որպեսզի  Ձեր յուրաքանչյուր օրը լցված լինի հաջողությամբ և ուրախությամբ, գրում է dailyhoro-ն:

Ամենօրյա խորհուրդներ երջանկության համար

1. Բարօրությունը և լիությունը կգնան Ձեր տանից, եթե Դուք օգտագործեք կոտրված սպասք: Ամեն օր կերեք և խմեք գեղեցիկ սպասքով, որպեսզի Ձեր տանը մնա երջանկության էներգետիկան:
2. Որպեսզի երջանկությունը Ձեր տանից չհեռանա, ինչ-որ թաքուն տեղում դրեք այլ երկրների արծաթագույն մետաղադրամներ:

3. Որպեսզի երջանկությունը և հաջողությունը հաճախ այցելեն Ձեր տուն, տեղափոխեք կահույքի տեղը նորալուսնի ժամանակ:

4. Կտտկենու ճյուղերը՝ կախված մուտքի դռան վերևում, կպաշտպանեն Ձեր տունը չարիքից:

5. Ամեն օր արթնանալով՝ հագեք սկզբում աջ կոշիկը: Այդպես Դուք կպահպանեք երջանկություններ Ձեր տանը:

6. Ամեն օր հետևեք, որպեսզի սեղանին հաց չմնա: Փոքր կտորներն աղքատություն և դժբախտություն են առաջ բերում: Կերակրեք դրանցով կենդանիներին կամ թռչուններին:

7. Մի պատմեք Ձեր երջանկության մասին անծանոթ մարդկանց: Նրանց նախանձը կարող է բացասաբար ազդել Ձեր կյանքի վրա:

8. Մի պահեք Ձեր տանը ճաքած կամ կոտրված հայելիներ: Դրանք ամեն օր կխլեն Ձեզանից երջանկությունը:

9. Լավ վերաբերվեք տան հայելիներին: Մաքրեք դրանք սուրբ ջրով, որպեսզի տանը վեճեր և հիվանդություններ չլինեն:

10. Փողը պահեք միայն դրամապանակում: Թղթադրամները ճմրթված մի պահեք և դրամապանակում դրանց հետ նույն տեղում մետաղադրամ մի դրեք:

(Visited 1 046 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: