Վովայի Արշակը փախել է Հայաստանից․ հայտնի է, թե որտեղ է նա

politik.am-ը գրում է․

Այսօր մամուլում տեղեկատվություն հրապարակվեց, ըստ որի Հայաստանում թմրանյութերի բիզնեսի բուրգի գլխին կանգնած են եղել եւ հովանավորել են Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն ու ոստիկանապետՎովա Գասպարյանի նախկին թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում հայտնի դարձավ, որ Նարեկ Սարգսյանը Արամի փողոցի բնակարաններից մեկում թաքցրել էր մեծ քանակությամբ թմրանյութ և զենքեր:

Նրանք երկուսն էլ թավշյա հեղափոխությունից հետո լքել են ՀՀ-ն:

Ըստ շրջանառվող լուրերի, Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, հաշվի առնելով իր գործունեության հետ կապված օրինական զարգացումները` լքել է Հայաստանը։ Այս պահին Արշակ Հակոբյանը բնակություն է հաստատել Դուբայ քաղաքում, ապրում է տեղի բարձրակարգ հյուրանոցներից մեկում։ Նախկինում նրա վaստակած միջոցները դեռ երկար ժամանակ թույլ կտան Դուբայում ցոփ ու շվայտ կյանքով ապրել։

Նյութի աղբյուր՝ politik.am

(Visited 697 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: