Դաշնակիցներ կորցնելու ծանր հետևանքը. ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մայիսին ԱԺ-ն հաստատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, համաձայնվեց մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դրույթին: Սակայն հիմա չի բացառվում, որ այդ ընտրությունները տեղի չունենան: Համենայն դեպս, այս հարցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փաստի առաջ:

Բանն այն է, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչական թոհուբոհում Փաշինյանի կառավարության անդամ ուժերի միջեւ կրքերը լարված են, նրանք միմյանց հասցեին մեղադրանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում: Եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ համաձայնության կառավարությունը կանգնած է փլուզման եզրին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իր դաշնակիցներին կորցնելու ճանապարհին:

Նյութի աղբյուրը՝ «Ժողովուրդ» թերթի

Like this post? Please share to your friends: