Հրատապ․Նիկոլ Փաշինյանը կոշտ հայտարարություն է տարածել՝ գեներալ Մանվելի ձերբակալության վերաբերյալ․mamul.am

Mamul.am-ը գրում է․

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալումը կապված չէ միայն ահռելի քանակության զենք-զինամթերքի ապօրինի պահման, հետ այլ այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված օգնությունները յուրացնելու և գողանալու համար: «Նա, օրինակ, դպրոցականների կողմից զինվորների համար ուղարկված սնունդը յուրացրել է և դրանով կերակրել է իր կենդանիներին՝ արջերին, վագրերին, շներին և այլն: Հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է արցախցիներին ու բանակին ուղարկված օգնությունը: Այս կասկածները հաստատվում են նրա տանն իրականացրած խուզարկումների արդյունքներում:

Ոչ ոք չի ժխտում, որ նա Արցախի հերոս է, բայց նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված դպրոցականների կոմից ճակատում կռվող զինվորին ուղարկված օգնությունները գողանալ և դրանով կերակրել սեփական կենդանիներին:

Ես չեմ ուզում ոչ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, սակայն, բացի այս, առկա են կասկածներ, որ յուրացվել են նաև բանակի համար ուղարկված տեխնիկական միջոցներ, օրինակ՝ ավտոմեքենաներ:

Այսօր մեր բանակը նաև սպառազինությունների մակարդակի հետ կապված խնդիր ունի, այնինչ մի մասնավոր անձի տրամադրության տակ կա ահռելի քանակությամբ զենք-զինամթերք: Կա՞ն մարդիկ, որ կարող են անել ամեն ինչ, իրենց քաղաքի փողոցներում ուղեփակոցներ դնել ու որոշել, թե ով ոնց քայլի՞:

Այն Հայաստանում, որտեղ ես վարչապետ եմ, նման երևույթներ չեն լինելու, ու կապ չունի՝ ով է այդ մարդը՝ հերոս, թե վարչապետի ընտանիքի անդամ»:

Նա նաև հայտնեց, որ կենդանիների համար նախատեսված ուտելիքի պահեստներում խտացրած կաթի և այլնի հետ հայտնաբերվել են դպրոցականների ուղարկված նամակները զինվորներին: Երրորդ դասարանի աշակերտը նամակ է գրել զինվորին, որ նրան խտացրած կաթ, այլ քաղցրեղեն է ուղարկում, որ ինքը հպարտանում է իր հերոս զինվորով, իսկ Մանվել Գրիգորյանն այդ նամակը ուտելիքի հետ գցում է իր կենդանիների առաջը, հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով. «Զինվորի բաժինը գողացողն, ով էլ որ լինի, արժանի չէ որևէ ներման»:

Նյութի աղբյուրը

Like this post? Please share to your friends: