Ընդամենը 200 գրամ լցոնով կշտացրեցի ամբողջ ընտանիքիս. բաղադրատոմս չէ, այլ իրական կախարդական փայտիկ

Համեղ խորտիկ սարքելը, երբ սառնարանը պայթում է մթերքի առատությունից, խաղուպար է։ Բայց երբ գնումների համար ժամանակ չկա, և անհրաժեշտ է արագ կերակրել տնեցիներին ու նույնիսկ անսպասելի հյուրերին, խնդիրը բարդանում է։ Նման իրավիճակների համար վատ չի լինի սառցարանում մսի խճողակ պահել և արագ ու համեղ ընթրիք պատրաստել բոլորի համար։

Առաջարկվող բաղադրատոմսով ճաշատեսակը շատ հեշտ ու արագ է պատրաստվում և ամենակարևորը՝ շատ համեղ է։ Խորտիկը նրբահամ է, հյութեղ և ախորժելի տեսք ունի։ Բոլոր բաղադրամասերը շատ հեշտ կգտնեք ձեր խոհանոցում։

Բաղադրամասերը

  • 200 գ․ տավարի մսի խճողակ
  • 500 գ․կարտոֆիլ
  • 150 գ․բրինձ
  • 1 գազար
  • Կես գլուխ սոխ
  • 200 մլ․ ջուր
  • 1 ճ. գ. տոմատի մածուկ
  • 2 ճ. գ. բուսական յուղ
  • 2 ճ. գ. թթվասեր
  • 50 գ պանիր
  • աղ համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Բրինձը կիսաեփ արեք։ Գազարը քերեք, սոխը մանր կտրատեք։ Երկուսն էլ թավայում տապակեք։

Բրինձն ու տապակած բանջարեղենով խճողակը խառնեք իրար։ Ստացված զանգվածից մոտ 4 սանտիմետրանոց գնդիկներ սարքեք։

Կարտոֆիլը կլոր-կլոր կտրտեք։ Ջեռոցի տապակին ձեթ քսեք։ Դրեք կարտոֆիլը և խճողակագնդերը՝ ծաղկի տեսք տալով, կամ ինչպես ցանկանաք։ Եփեք 20 րոպե, 180 աստիճանով։

Այդ ընթացում պատրաստեք թանձրուկը։ Դրա համար պետք է խառնեք թթվասերը, ջուրը, տոմատի մածուկը, աղը, համեմունքները։ Խառնուրդը լցրեք տակակած զանգվածին և 15 րոպե թողեք ջեռոցում։

Այնուհետև թխուկի վրա լցրեք քերած պանիր և ևս 5 րոպե պահեք ջեռոցում, որպեսզի պանիրն ամբողջովին հալվի։ Մատուցելուց առաջ կարելի է ուտեստը զարդարել կանաչիով։ Բարի ախորժակ։

Թխուկը շատ համեղ է, կշտացնող և հիանալի այլընտանք է տապակած կարտոֆիլին ու կոտլետին։ Կարող եք նաև սեզոնային բանջարեղեն օգտագործել, օրինակ բուլղարական պղպեղ կամ պոմիդոր։ Այդպես ուտեստն էլ ավելի համեղ ու գեղեցիկ կստացվի։

Նյութի աղբյուր

Like this post? Please share to your friends: