Մարդու օրգանիզմը մշտական խնամքի կարիք ունի: Հատկապես տարիքի հետ առաջանում են նորանոր խնդիրներ, որոնք ժամանակին բուժելու դեպքում, չեք վնասի օրգանիզմը:
Օրգանիզմը հաճախակի պետք է ազատել կուտակված տոքսիներից մաքրել և բարելավել վիճակը: Տոքսիներից ազատվելու համար նախ պետք է մաքրել լյարդը:Ահա ձեզ ենք ներկայացնում մի բնական միջոց, որը կմաքրի լյարդը տոքսիներից, որի արդյունքում դուք կունենաք երիտասարդ և անթերի մաշկ:
Նշենք, որ այս դեղամիջոցը կարող եք օգտագործել հաճախակի, քանի որ ակն համարվում է անվտանգ և չափազանց օգտակար միջոց:
Հարկավոր է.
Բաղադրիչներ
- չֆիլտրված ձիթապտղի յուղ
- թարմ քամած կիտրոնի հյութ
Պատրաստումը
Քամեք 1 հատ կիտրոնը, ավելացրեք թարմ հյութին 1-2 ճ/գ ձիթապտղի հյութ և վերջ, ձեր դեղամիջոցը պատրաստ է: Ըմպելիքը օգտագործեք ամեն առավոտ՝ դատարկ ստամոքսին, մոտ մեկ ամիս:
Լյարդը մաքրող և նրա աշխատանքը բարելավող մի քանի խորհուրդ: Խմեք շատ ջուր օրվա ընթացքում, հրաժարվեք վնասակար սովորությւոններից (ծխախոտ, ալկոհոլ), օգտագործեք հարուստ մանրաթելերով սնունդ և ընդեղեն, քնեք լիարժեք՝ 8 ժամից ոչ պակաս: