Տաք կարկանդակներ ձվով, պանրով և խոզապուխտով

Պատրաստման համար անհրաժեշտ են․
– 4 հացաբլիթ
– 4 ձու
– 4 կտոր խոզապուխտ
– ½ բաժակ քերած պանիր։
– Ցանկության դեպքում կանաչի։

Անհրաժեշտ է նաև փայլաթիթեղ։

Պատրաստման եղանակը․

1․ Տաքացրեք վառարանը մինչև 180 աստիճան:
2. Կտրեք հացաբլիթների վերևի մասը: Փոքր դանակով հանեք փափուկ մասը:
3. Հացաբլիթների հատակին դրեք խոզախուխտի կտորը, վրան կոտրեք ձուն, լցրեք քերած պանիրը և կանաչին:
4․ Փակեք հացաբլիթի վերևի մասը կտրած գլխիկով, փաթաթեք փայլաթիթեղով և 10-15 րոպեով դրեք վառարանի մեջ:
Բարի ախորժակ։

Like this post? Please share to your friends: