ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 24

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է բարդ ու պատասխանատու գործերի համար։ Ժամանակին կարևոր տեղեկատվություն ստանալու, ճիշտ որոշում ընդունելու, նպատակին տանող ամենակարճ ճանապարհը գտնելու հնարավորություն կունենաք։ Զգույշ է պետք լինել նոր ծանոթների հետ։ Հույս դրեք միայն փորձված համախոհների վրա, հատկապես, եթե գործը լուրջ ֆինանսական հարցերին է վերաբերում։

Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին մոտ էիք կամ ընկերություն էիք անում։ Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը։ Դա վերաբերում է նաև սիրային հարաբերություններին։ Չի բացառվում, որ այն պատմությունները, որոնք ավարտված էիք համարում, շարունակություն կստանան։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պետք չէ շտապել։ Հեռատես եղեք։ Օրը լավ կդասավորվի, եթե ձեր գործողությունները լավ մտածված լինեն։ Հազիվ թե հաջողվի խուսափել խառնաշփոթից, բայց այն ձեզ չի շեղի կարևոր նպատակներից։

Զգոն եղեք այն մարդկանց հետ, ովքեր հայտնի են իրենց բամբասկոտությամբ։ Նրանց պատճառով ձեր հեղինակությունը կարող է տուժել։ Ընտրողաբար պետք է մոտենալ ծանոթություններին։ Հիշեք, որ բոլորին չի կարելի վստահել։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չպլանավորված հանդիպումներ, ստիպված եք լինելու շփվել մարդկանց հետ, որոնց այնքան էլ չեք համակրում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարենպաստ կլինի։ Հենց այս հատվածում արժե պլանավորել լուրջ գործերն ու կարևոր հանդիպումները։ Տհաճ անակնկալներն ու անհաջող զուգադիպությունները քիչ հավանական են։ Աստղերը ձեր կողմից կլինեն և ձեզ կհաջողվի օգտվել դրանից։ Չեն բացառվում լավ նորություններն ու գրավիչ գործնական առաջարկները։

Օրվա երկրորդ կեսն ավելի լարված կլինի։ Հավանական են ընտանեկան վեճեր ու բազմաթիվ տարաձայնություններ։ Լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, բայց դրա համար պետք է պահպանեք ինքնատիրապետումն ու ներողամիտ լինեք ուրիշների թուլությունների հանդեպ։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է գործնական շփումների համար։ Լավ կանցնեն կարևոր հանդիպումները, կարող եք համախոհներ ու օգնականներ գտնել։ Ձեր գաղափարները կհետաքրքրեն ամենատարբեր մարդկանց, այդ թվում՝ նաև ազդեցիկ անձանց։ Կարող եք նախաձեռնող լինել, նոր նախագծեր ստանձնել։ Ձեր շատ փորձարկումներ հաջող կլինեն։

Հավանական են հետաքրքիր ու արդյունավետ ուղևորություններ։ Ճանապարհին չեն բացառվում ծանոթությունները, որոնք վառ սիրային պատմությունների սկիզբ կդառնան, եթե ինքներդ ուզենաք։ Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ ու անսպասելի նվերներ, ինչպես նաև ոչ մեծ դրամական մուտքեր։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր պետք չէ բարդ ու հոգնեցուցիչ գործեր պլանավորել։ Սովորականից արագ կհոգնեք, հանգստի կարիք կունենաք։ Մեծ ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ։ Դրանից կարող է վատանալ ինքնազգացողությունը։ Չեն բացառվում խնդիրներն ուսման մեջ։ Դժվար կլինի ինֆորմացիան մտապահելը։

Օգտակար կլինեն զբոսանքներն ու ուղևորությունները։ Հնարավորություն կունենաք լինել անսովոր, հետաքրքիր վայրերում։ Բաց մի թողեք այն։ Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը, հատկապես, եթե գործ պետք է ունենաք քիչ ծանոթ մարդկանց հետ։ Հրաժարվեք արկածախնդրություններին ու կասկածելի միջոցառումներին մասնակցությունից։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա մեծ մասը թեթև ու հաճելի կանցնի։ Շատ նոր գաղափարներ կունենաք։ Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք հին համախոհների ու լավ ընկերների աջակցության շնորհիվ։ Վերջին շրջանում անհանգստացնող հարցերը անսպասելի արագ կլուծվեն և կկարողանաք նոր գործեր ստանձնել։

Արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, ոչինչ աչքաթող չեք անի։ Դժվար չի լինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը։ Ձեր բարեհամբույր վերաբերմունքը շատերի սրտով կլինի։ Չեն բացառվում սիրային տարվածությունները, նոր հարաբերությունների սկիզբը։ Երեկոյան ինքնազգացողությունը կարող է վատանալ։ Բարդ ու հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն այնքան էլ արդյունավետ չի լինի, այնպես որ՝ այսօրվա համար լուրջ գործեր մի պլանավորեք։ Կարևոր հարցերի քննարկումը կձգձգվի։ Դրանք հազիվ թե վերջնական լուծում ստանան։ Այնպես որ՝ համբերատարությամբ զինվեք ու մի շտապեցրեք իրադարձությունները։ Հավանական են հաճելի նորություններ հեռվից։ Ամենայն հավանականությամբ դրանք կվերաբերեն ձեր ամենամտերիմ մարդկանց։

Լավ հանգստանալու հնարավորություն կունենաք։ Պայմանների փոփոխությունը ձեր օգտին կլինի։ Ոչ մեծ ուղևորությունները կբարձրացնեն տրամադրությունը, նույնիսկ եթե դրանք նախապես չեք պլանավորել ու արագ պետք է ճամփա գնաք։ Զգույշ եղեք գումարի հետ։ Խոշոր գնումները ցանկալի չեն։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հակասական ու անհանգիստ կանցնի։ Դժվար կլինի ինքնատիրապետում պահպանելն ու կշռադատված որոշումներ ընդունելը։ Հաճախ պահի ազդեցության տակ արարքներ կգործեք, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Չեն բացառվում անսպասելի նորությունները, որոնք կստիպեն փոխել պլանները կամ նորովի նայել սովորական իրերին։

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից բարդ կլինի, տարաձայնություններ էլ հաճախ կառաջանան։ Հնարավոր են տարաձայնություններն աշխատավայրում ու տանը, չեն բացառվում կոնֆլիկտները դատարկ բաների պատճառով։ Շատերը ձեզանից ակնկալիքներ կունենան։ Ստիպված եք լինելու ժամանակ ծախսել բացատրությունների ու արդարացումների համար։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է սովորելու, տեղեկատվություն հավաքելու, փաստերը վերլուծելու համար։ Շատ գործերից այսօր արագ գլուխ կհանեք, քանի որ կնկատեք այն, ինչ մյուսների աչքից կվրիպի։ Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ չէր հաջողվում ընդհանուր լեզու գտնել, վերջ կդնեք հին կոնֆլիկտներին։

Կարող եք քննարկել աշխատանքը փոխելու կամ երկարատև համագործակցություն սկսելու հետ կապված հարցերը։ Եթե այսօր գործարքներ կնքեք, չեք զղջա դրա համար։ Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսը լարված կանցնի։ Շատ բան սպասվածի նման չի դասավորվի, բոլոր պլանները չեք կարողանա կյանքի կոչել։ Տրամադրությունը կփչանա, չի հաջողվի պահպանել ինքնատիրապետումը։ Ձեր բարկության զոհը կդառնան մարդիկ, ովքեր ոչ մի վատ բան չեն արել։ Բայց լարված շրջանը երկար չի տևի, շուտով կկարողանաք հավաքել ձեզ։

Օրվա երկրորդ կեսը արդյունավետ չի լինի։ Այն հանգիստ կանցնի, կուրախացնի ոչ մեծ, բայց շատ հաճելի անակնկալներով։ Որոշ Այծեղջյուրներ նորություններ կստանան մարդկանցից, որոնց շատ կարոտել էին։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը բավականին բարդ կլինի։ Սովորականից հաճախ կտրվեք պրովոկացիաներին, հույզերի ազդեցությամբ կասեք ու կանեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Այս հատվածում պետք չէ խոստումներ տալ, քանի որ չեք կարողանալու պահել դրանք։ Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կմեծանա, լավատեսությունն ու խոհեմությունն էլ կվերադառնան։

Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է գաղափարներով կիսվելու, ապագայի պլանները քննարկելու, մտերիմների հետ ձեզ համար կարևոր հարցերի մասին խոսելու համար։ Վերջին շրջանում անհանգստացնող շատ խնդիրներ կհաջողվի լուծել։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ ու հաջող օր է։ Այն շատ հարմար է ամենատարբեր գործերի համար։ Հաճախ անսպասելի մոտեցում կգտնեք սովորական խնդիրներին, մյուսներից արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին։ Չի բացառվում արդյունավետ համագործակցության սկիզբը։ Ամենահաստատակամներն ու հնարամիտները կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով։

Հարմար օր է այն մարդկանց հետ շփումների համար, ովքեր հայտնի են կյանքի հանդեպ իրենց ինքնատիպ հայացքներով։ Նրանցից շատ բան սովորելու, տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք։ Հավանական են նոր ծանոթություններ, որոնք մասնագիտական տեսանկյունից օգտակար կլինեն։

Like this post? Please share to your friends: