ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՅԻՍԻ 25

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն անհանգիստ կանցնի, հոգսեր էլ սպասվածից շատ կլինեն։ Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին՝ դրա համար ընտրելով ամենաանհարմար պահը։ Չեն բացառվում վեճերն ու կոնֆլիկտները։ Ձեր հետաքրքրությունները պաշտպանելիս ագրեսիվ կլինեք, իսկ դա շատերի սրտով չի լինի։ Բայց շատ սուր անկյուններ կկարողանաք հարթել։

Աշխատեք ավելի քիչ հուզվել, վերահսկեք ձեզ։ Ինչքան շուտ վերականգնեք ինքնավերահսկողությունը, այնքան մեծ հաջողությունների կկարողանաք հասնել։ Հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ վստահ կլինեք ձեր ուժերին ու երբեմն այնպիսի գործեր կստանձնեք, որոնցից ինքնուրույն գլուխ հանել չի ստացվի։ Ավելի իրատեսորեն գնահատեք ձեր ուժերն ու մտածեք, թե ում կարելի է դիմել օգնության խնդրանքով։ Համախոհներ կգտնեք, որոնց աջակցության շնորհիվ արագ հաջողության կհասնեք։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները։ Ֆինանսական վիճակը բարելավելու համար կօգտվեք դրանցից։

Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա, լուծել կարևոր կենցաղային հարցերը։ Չի բացառվում՝ հանդիպեք հին ծանոթներին, որոնց հետ շփումները կուրախացնեն։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բարենպաստ է կոմերցիոն գործունեության, ֆինանսական հարցերը լուծելու համար։ Գումարի հետ կապված գործերում ինտուիցիան հուսախաբ չի անի։ Շահավետ գործարքներ կնքելու կամ եկամտաբեր նախագիծ ստանձնելու հնարավորություն կունենաք։ Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ ու առանց դժվարության համախոհներ կգտնեք։ Կարող եք ապագայի պլաններ կառուցել։ Ձեզ կհաջողվի ամենայն մանրամասնությամբ մշակել դրանք։

Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Այն ապրումներ կբերի։ Չեն բացառվում կոնֆլիկտները, որոնք շատ կվշտացնեն։ Ցանկալի չէ ռիսկի դիմել, խախտել ավանդույթները։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք ժամանակը զուր չվատնել։ Այսօր շատ բան պետք է հասցնեք անել, այնպես որ՝ ամեն րոպեն հաշվի մեջ կլինի։ Բարենպաստ օր է գործարքներ կնքելու համար։ Չեն բացառվում նշանակալի դրական փոփոխությունները մասնագիտական ոլորտում։ Հնարավոր է՝ աճ կարիերայում։

Հաջող կանցնեն ուղևորությունները։ Հավանական է՝ հենց դրանք թույլ կտան պիտանի ծանոթություններ հաստատել, նոր համախոհներ գտնել։ Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ, բայց միայն այն դեպքում, եթե նախաձեռնող լինեք։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շփումների համար բարենպաստ օր է։ Ամենաբարդ հարցերը այսօր կհաջողվի քննարկել, ընդ որում՝ կխուսափեք կոնֆլիկտներից ու փոխադարձ վիրավորանքներից։ Չեն բացառվում պիտանի ծանոթությունները։ Հնարավոր է՝ համագործակցության սկիզբ, որը շատ շահավետ կլինի ձեզ համար։ Որոշ Առյուծներ այսօր աշխատանքը փոխելու առաջարկներ կստանան։

Գործեր սպասվածից շատ կլինեն, այնպես որ՝ ստիպված եք լինելու փոխել պլաններն ու հետաձգել նշանակված հանդիպումները։ Ընտանեկան խնդիրներ կարող են ծագել, որոնց լուծումը ծախսեր կպահանջի։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին շատ կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը։ Դա բարդ է լինելու, քանի որ շատ բան պլանավորածի նման չի ընթանա։ Բայց եթե հույզերին տրվեք, սխալներ կանեք։ Ղեկավարվեք առողջ բանականությամբ ու սպասվածից շատ բանի կհասնեք։

Աշխատեք չվիճել հին ծանոթների ու գործընկերների հետ։ Հաճախ կոնֆլիկտներից խուսափել կօգնի հումորի զգացումը։ Մի քանի կատակը բավական կլինի մթնոլորտը հանդարտեցնելու համար։ Օրվա երկրորդ կեսը կուրախացնի ընկերներին կամ հարազատներին վերաբերող լավ նորություններով։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լսեք ինտուիցիայի հուշումներին։ Հենց դրանք այսօր կօգնեն խուսափել սխալներից։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի պատահարներ, որոնք կարող եք օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների։ Աջակցություն ստանալը սպասվածից հեշտ կլինի։ Բարենպաստ օր է համագործակցության, համատեղ նախագծերին մասնակցության համար։ Նոր համախոհները շուտով ընկերներ կդառնան։

Տանը սովորականից շատ հոգսեր կունենաք։ Չի բացառվում, որ չպլանավորված գնումների ու անսպասելի ծախսերի անհրաժեշտություն կլինի։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը բարդ կլինի։ Հավանական են տարաձայնություններ աշխատավայրում ու տանը։ Երբեմն վեճեր կառաջանան դատարկ բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Դժվար կլինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը։ Մարդիկ, ովքեր ձեզ վաղուց են ճանաչում, այսօր քննադատորեն տրամադրված կլինեն, կարժեզրկեն ձեր ձեռքբերումները։

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի։ Օրվա երկրորդ կեսին հին խնդիրները լուծելու անհրաժեշտություն կառաջանա։ Ավարտին կհասցնեք գործը, որը մեծ ուժեր է խլել։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտ օր չի լինի, բայց դժվարությունները ձեզ չեն վախեցնի։ Ունակ կլինեք արագ լուծել ամենաբարդ ու խճճված հարցերը։ Ձեր լավատեսությունը վարակիչ կլինի, շրջապատը պատրաստ կլինի պաշտպանել ձեր գաղափարները, օգնել կյանքի կոչել դրանք։ Ընկերական կամ գործնական բնույթ կրող հարաբերությունները շուտով սիրային երանգ կստանան։

Շատ անսովոր գաղափարներ կունենաք։ Դրանք կյանքի կոչել միանգամից չի ստացվի, բայց եթե հնարամիտ լինեք, կգտնեք մտածածն իրագործելու ձևը։ Պետք կգան նախկինում ստացած փորձն ու գիտելիքները։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ հարմար է աշխատանքի համար։ Այն թույլ կտա գլուխ հանել ամենաբարդ մասնագիտական խնդիրներից։ Չեն բացառվում արդյունավետ բանակցությունները; Որոշ Այծեղջյուրներ կկարողանան նոր համախոհներ ու գործատուներ կգտնել։ Կարող եք գործարքներ կնքել։ Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան հուսախաբ չի անի նույնիսկ նրանց, ովքեր առաջ շատ հեռու են եղել կոմերցիայից։

Ինչ-որ կարևոր բան մյուսներից ավելի շուտ իմանալու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում լավ գաղափարներն ու անսպասելի բացահայտումները։ Դրանց շնորհիվ կկարողանաք հասնել նրան, ինչի մասին երազում էիք։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պետք չէ շտապել։ Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, բայց անուշադրության հետևանքով սխալներ անելու վտանգ կա։ Եթե այսօր պատասխանատու հանդիպումներ ու բանակցություններ եք պլանավորել, դրանց լուրջ պատրաստվեք։ Շատ ցավալի կլինի ինչ-որ կարևոր բան բաց թողնելը, որը ապագայում վճռական դեր կարող է խաղալ։

Մտերիմների հետ լեզու գտնելը դժվար չի լինի։ Ամենայն հավանականությամբ աջակցություն կստանաք։ Կարող եք քննարկել ապագայի պլանները, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին։ Լավ կանցնեն ընտանեկան ուղևորությունները։ Հաճելի կլինի ընկերների շրջանում անցկացրած հանգիստը։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին զգույշ եղեք։ Այս հատվածում հնարավոր են անսպասելի պատահարներ, չի բացառվում, որ ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա։ Դատարկ բաների պատճառով չեք հուզվի և ճիշտ կվարվեք։ Հանգստություն պահպանելու դեպքում հիանալի արդյունքների կհասնեք։ Չի բացառվում, որ ստիպված լինեք ուղևորության մեկնել։ Այն ժամանակատար, բայց հաջող կլինի։

Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի կամ հետաքրքիր, չհոգնեցնող գործերի համար։ Հնարավոր է՝ ընկերները կամ հին ծանոթներն ուզենան առանց հրավերի հյուր գալ ձեզ։ Շատ ուրախ կլինեք տեսնել նրանց։

Like this post? Please share to your friends: