Ահա,թե ինչպիսի հայտարարությամբ է հանդես եկել Թրամփը՝ Քիմ Քարդաշյանի ԱՄՆ այցից հետո․տեսանյութ

Daily Mail-ը հաղորդում է, որ նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում ընդունել էր հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ բանտային բարեփոխման հարցի քննարկման համար, սակայն այժմ հանդիպման մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի 71-ամյա ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայազգի գեղեցկուհուն, ինչպես նաև նրա ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին՝ աֆրոամերիկացիների շրջանում իր վարկանիշը բարձրացնելու համար:

Կայքը նշել է նաև, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահ Բարաք Օբամայից հետո իշխանության եկած Թրամփն այնքան էլ մեծ աջակցություն չունի աֆրոամերիկացների շրջանում:

Ինչ վերաբերում է ռեփեր Քանյե Ուեսթին, ապա նա վերջին շրջանում պարբերաբար «թրամփամետ» հայտարարություններով է հանդես գալիս, ինչը դուր է գալիս ԱՄՆ նախագահին:

«Դուք կարող եք չհամաձայնել Թրամփի հետ, սակայն չեք կարող ստիպել ինձ չսիրել նրան: Մենք երկուսս էլ վիշապային էներգիա ունենք»,-իր թվիթերյան էջում գրել էր ռեփերը:Հիշեցնենք, որ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Քիմ Քարդաշյանը նախագահին խնդրել էր ներում շնորհել թմրանյութերի տարածման ու փողերի լվացման համար ցմահ ազատազրկման դատապարտված 62-ամյա Ալիսա Մարիա Ջոնսոնին:
Like this post? Please share to your friends: