Ահա, թե ինչ հետևանք ունեցավ Սիրուշոյի համար՝ Քոչարյանի կալանավորումը.

Օրեր առաջ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Սիրուշոն իր պաշտոնական ֆեյսբուքյան եւ ինստագրամի էջերում տեղեկացրել էր, որ առաջիկայում հանրության դատին կհանձնի «Վույ աման» երգի 2-րդ մասի պրեմիերան:

Ճիշտ է, նոր երգի թողարկման ժամկետի ու այլ մանրամասների մասին Սիրուշոն տեղեկություն չէր հայտնել, սակայն այսօր ակնհայտ դարձավ, որ այն անժամկետ հետաձգվում է՝ վերջին օրերի հայտնի դեպքերի պատճառով:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Սիրուշոն, իր պաշտոնական էջերից հեռացրել է նոր տեսահոլովակի մասին ազդարարող լուսանկարը, ինչին թերեւս երգչուհու երկրպագուներն ըմռնումով կմոտենան․․․

Like this post? Please share to your friends: