Այն ժամանակ, երբ սնունդը հաշվարկով էինք ուտում, որ հերիքի, շորերը հաշվարկով էինք հագնում, որ հերիքի, օբյեկտիվ պատճառներ չունեին

Կատակը՝ կատակ, բայց երևի ավելի վատ զգացում չկա, երբ հասկանում ես, որ ժամանակին որոշ պատասխանատու «մարդկանց» համար էնքան կարևոր չես եղել, ինչքան իրենց արջերն ու վագրերը:

Ծառայությունիցս միշտ պատմել եմ դրականը, հումորայինը, էն ամենը ինչ կարար դիմացինիս մոտ ժպիտ առաջացներ, իսկ վատ հիշողությունները ՝ պահել իմ մեջ: Միշտ մտածել եմ , որ դրանք օբյեկտիվ պատճառներ ունեն, ու բոլորիի հետ էլ լինում են: Բայց, արի ու տես, որ, էն ժամանակ, երբ սնունդը տղերքով հաշվարկով էինք ուտում, որ հերիքի, շորերը հաշվարկով էինք հագնում , որ բոլորիս հերիքի, հեչ էլ օբյեկտիվ պատճառներ չունեին: Ու ամենակարևորը, էտ ժամանակ մեզ ուժ տվող ամենամեծ ազդակը ազգի ուշադրությունն ու վերաբերմունքն էր, էտ նամակները խի եք պահել, ինչներիդ էր պետք էլի… Էտ նամակներից յուրաքանչյուրը ավելի մեծ նշանակություն, արժեք ու էներգիա ունեին, քան մնացածը միասին վերցրած:

Ուղղակի պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մանավանդ հայոց պատմությունը, ու մանավանդ դավաճանների հարցում, ու միշտ մոռանում ենք դասեր քաղենք, ավելի շուտ «ալարում ենք»:
Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի: Նժդեհի էս խոսքերը այդքան արդիական չեն եղել, ինչքան հիմա:

Էրիկ Ծերունյան. Ֆեյսբուք

Like this post? Please share to your friends: